• Latest news

Գորիսում դիզենտերիայով վարակված աշակերտների ինքնազգացողությունը լավացել է

21 սեպտեմբերի, 2017  14:31

Դիզենտերիայով Գորիսի բժշկական կենտրոն դիմած աշակերտների ինքնազգացողությունը լավացել է։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Գորիսի ԲԿ-ի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը։

«Երեխաներն արդեն լավ են։ Սրտխառնոցը, ջերմությունը, փսխումը եւ լուծը դադարել են։ Մեր բժիշկները շարունակ հետեւում են հիվանդներին։ Անգամ այլ տեղերից մանկաբույժների ենք հրավիրել։ Ամեն ինչ կարգին է, անհրաժեշտ դեղորայքի պակաս չկա։ Վաղվանից հնարավոր է սկսենք դուրս գրել երեխաներին», - հայտնեց Հարությունյանը։

Հարցին, թե հատկապես որ սննադատեսակից էր տարածվել վարակը, Հարությունյանը պատասխանեց, որ փորձաքննության արդյունքներից իրենք դեռեւս տեղյակ չեն։

Նշենք, որ Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն էր դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում:  Եւս 11 երեխա ստանում են ամբուլատոր բուժում։

Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, լաբորատոր հետազոտությամբ նմուշներում հայտնաբերվել է շիգելլա զոննե (դիզենտերիա) աղիքային ցուպիկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել