• Latest news

Մարիխուանան կարող է սպոնտան օրգազմ առաջացնել

21 սեպտեմբերի, 2017  23:34

Ամերիկացի եւ հոլանդացի բժիշկները հայտնում են, որ մարիխուանայի պատճառով մի կնոջ մոտ սպոնտան օրգազմ է գրանցվել։ Journal of Sex&Marital Therapy–ում լույս տեսած հոդվածի համաձայն՝ կնոջ մոտ սկզբում անհանգիստ սեռական օրգանների համախտանիշ էին կասկածում (ReGS), որի դեպքում սեռական օրգանները ցավագին գրգռվում են։ Սակայն հետազոտությունները հերքել են այդ ենթադրությունը։

40-ամյա կինը անցանկալի օրգազմներից էր տառապում, որոնք վրա էին հասել սեքսի ժամանակ մարիխուանա ծխելուց հետո։ Անկառավարելի օրգազմները սովորաբար վրա էին հասնում գիշերը եւ տեւում էին մի քանի ժամ՝ մթագնելով գիտակցությունն ու առաջ բերելով թեթեւ ամնեզիա ու ցնցումներ։

Մասնագետները պարզել են, որ այդ ախտանիշները չեն համապատասխանում ReGS–ի ոչ մի նախանշանի, որի դեպքում լցված միզուղիների կամ ոտքերում թուլության զգացողություն է գրանցվում։ Բացի այդ, ReGS–ի դեպքում սպոնտան օրգազմը չի բռնում ամբողջ մարմինը, այլ միայն զգացնել է տալիս սեռական օրգանների հատվածում։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կնոջ վիճակը տարբեր գործոններով է պայմանավորված եղել, այդ թվում՝ սեռական ակտի ու մարիխուանայի  համադրությամբ։

Բժիշկների եզրակացությունը հաստատվել է ՄՌՏ հետազոտության միջոցով, որը ցույց է տվել, որ մարիխուանան ազդում է գլխուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է էրոտիկ խթանների համար։ Այս դեպքը ցույց է տվել, որ ReGS–ը կանացի սպոնտան օրգազմի միակ պատճառը չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել