• Latest news

Պոլիոմիելիտի վիրուսը կարող է քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ դառնալ

22 սեպտեմբերի, 2017  11:54

ԱՄՆ Duke Cancer Institute–ի հետազոտողները քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ են առաջարկել։ Գիտնականների խումբը ցույց է տվել, թե ինչպես է պոլիոմիելիտի վիրուսը իմունային համակարգին ստիպում հարձակվել քաղցկեղային բջիջների վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։

Մոդիֆիկացված վիրուսը կոչել են «ռեկոմբինացված օնկոլոգիական պոլիվիրուս»  (recombinant oncolytic poliovirus – PVS-RIPO)։ Դրա կլինիկական փորձարկումներն իրականացվել են 2011 թվականին եւ նախնական արդյունքները խոստումնալից են թվում հատկապես քաղցկեղի այնպիսի տեսակների բուժման համար, ինչպես գլիոբլաստոման՝ ուղեղի առավել ագրսիվ ուռուցքը։

Այս անգամ գիտնականները հետազոտել են պոլիվիրուսի ռեակցիան ուռուցքային 2 տեսակի բջիջների՝ մելանոմայի եւ կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի նկատմամբ։ Պարզվել է, որ պոլիվիրուսը ամրանում է ուռուցքների բջիջներին՝ արձագանքելով CD155 սպիտակուցին։ Հետո այն հարձակվում է ուռուցքային բջիջների վրա եւ նրանց ստիպում է անտիգեն արտադրել, որը թունավոր նյութ է։ Օրգանիզմը արձագանքում է դրան եւ իմունային պատասխան տալիս։

Բացի այդ, PVS-RIPO–ն վարակում է նաեւ դենդրիտ բջիջները, որոնք կարողանում են անտիգենը ճանաչել եւ «հայտնել» Տ–լիմֆոցիտներին։ Առանց այդ գործողության ուռուցքի բջիջները իմունիտետի համար անտեսանելի կմնան։

Լաբորատոր պայմաններում ստացված արդյունքները գիտնականները հաստատել են մկների վրա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է