• Latest news

Լեւոն Ալթունյանը պարգեւատրել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի խորհրդի անդամներին (ֆոտո)

22 սեպտեմբերի, 2017  15:53

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Հայ-Ամերիկյան մշակութային ասոցիացիայի եւ Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի խորհրդի անդամներ Ռիտա Պալեանին, Քեթրին Բերբերյանին, Քիդ Սիմոնզին եւ Քամիլա Քոբբին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

Ողջունելով հավաքի մասնակիցներին` Լեւոն Ալթունյանը նշել է. «Ուշագրավ է, որ ոչ բժիշկների կողմից հիմնադրված Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը կարեւոր դերակատարություն ունեցավ ոչ միայն մեծաթիվ կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման կամ վաղ հայտնաբերման, այլեւ հայ կանանց մտածողությունն ու հոգեբանությունը փոխելու գործում»։

Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալեանը հիշեց, թե ինչպես էին հայ մայրերը ծանր տարիներին տառապում կրծքագեղձի քաղցկեղով։ Նա կարողացավ իրականացնել իր երազանքը՝ Հրանուշ Հակոբյանի եւ Խաչանուշ Հակոբյանի հետ ստեղծելով հիմնադրամն ու կենտրոնը եւ Հայաստան բերելով մամոգրաֆիկ առաջին սարքը։

«Մինչ այդ Հայաստանում ոչ ոք չգիտեր, թե ինչ է մամոգրաֆիան», - նշեց Ռիտա Պալեանը։

Ամերիկահայ բարերարը անդրադարձավ հայ մայրերի առողջության պահպանման կարեւորությանը՝ նշելով, որ մայրերն են ընտանիքի հիմքը։ «Մենք չէինք լինի այստեղ, եթե չլինեին մեր մայրերը։ Առանց մայրերի ընտանիքը կորբանա։ Փրկելով մայրերի կյանքը՝ փրկում ենք ամբողջ ընտանիքին»,-հայտնեց Պալեանը։

Նա հիշեցրեց անգլիացի գրող Ռեդյարդ Կիպլինգի խոսքերը՝ Աստված ստեղծեց մայրերին, որովհետեւ ինքը չէր կարող լինել ամենուրեք։

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը» նշեց հիմնադրման 20 տարին։ Այն սկզբում կոչվում էր «Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոն», իսկ 2002թ. վերանվանվեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»։ ՀԱԱ Կենտրոնի գործունեության 20 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 429,354 հետազոտություն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել