• Latest news

Սա արդեն միջազգային չափանիշներին համապատասխան գիտաժողով է. Կարո Դերձակյան

22 սեպտեմբերի, 2017  16:48

Սա արդեն միջազգային չափանիշներին համապատասխան գիտաժողով է։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց ամերիկահայ բժիշկ եւ բարերար Կարո Դերձակյանը, որը մասնակցում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովին։

Կարո Դերձակյանը նկատեց, որ ամեն տարի գիտաժողովն էլ ավելի լավ արդյունքներ է գրանցում։

«Մասնակիցների քանակը գնալով ավելանում է, զեկուցումների որակը՝ լավանում։ Սա արդեն միջազգային չափանիշներին համապատասխան գիտաժողով է։ Այն թե կազմակերպչական առումով, եւ թե իր բովանդակությամբ բացառիկ միջոցառում է», - նշեց Դերձակյանը։

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը ԵՊԲՀ-ում համախմբել է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների: Այս տարի գիտաժողովն իր ներկայաությամբ պատվել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆեր Չափըլը: Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ երկօրյա գիտաժողովը նվիրված է պրոֆեսոր Իվան Աղաջանյանի հիշատակին:

Ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին՝ ներկայացնելով գիտաժողովի ծրագիրը նշեց, որ հիմնադրման իսկ պահից մասնագիտական այս միավորումն ընտրել է համաշխարային առաջադեմ ուրոլոգիական կազմակերպությունների հետ մասնագիտական ինտեգրման ուղին, փորձելով հնարավարությունների սահմանում փոխառել աշխարհում ընդունված առաջադեմ մասնագիտական փորձը: Նա հայտնեց նաեւ, որ ուրոլոգները պատրաստակամ են միանալ մեկ օրվա վիրահատությունների գումարը զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի վերանորոգման աշխատանքներին տրամադրելու նոր նախաձեռնությանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ 19 տարիների ընթացքում Հայկական ուրոլոգիական ասոցիացիային հաջողվեց առաջատար դիրքեր զբաղեցնել՝ անցնելով ծանր, բայց պատվաբեր ճանապարհ:

Ասոցիացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Արեն Բաբլումյանը շեշտեց, որ ամենամյա գիտաժողովին մասնակցում են մարդիկ, ովքեր անտարբեր չեն մեր երկրում ուրոլոգիայի զրագացման հեռանկարով: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկը տեղեկացրեց, որ տեղի եւ արտերկրից ժամանած մասնագետները կկարդան մի շարք դասախոսություններ արդի ուրոլոգիական խնդիրների շուրջ: Մասնավորապես կանդրադառնան, ստորին միզուղիների օրգանների ֆունկցիոնալ եւ այլ խանգարումներին, էրեկտիլ դիսֆունկցիային, լապորոսկոպիկ ուրոլոգիային, միզային համակարգի ուռուցքային հիվանդություններին, անմիզապահության, ռոբոտիկ վիրաբուժությանը եւ այլ թեմաների:

Այս տարի եւս մասնակիցներին կտրվեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պաշտոնական, տեսական եւ գործնական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ:

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել