• Latest news

Մենք սոցփաթեթի շահառուներին ընտրության իրավունք են տվել, թե որ բուժհաստատությունում ծառայություններ ստանան. փոխնախարար

22 սեպտեմբերի, 2017  17:28

Մենք սոցփաթեթի շահառուներին ընտրության իրավունք են տվել, թե որ բուժհաստատությունում ծառայություններ ստանան։ Այս մասին հոկտեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը՝ ներկայացնելով առողջապահական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկման նոր մեխանիզմը, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ին։

Նրա խոսքով՝ սոցփաթեթի բոլոր 100 հազար շահառուները հոկտեմբերի 1-ից Հայաստանի 6 ապահովագրական ընկերություններից մեկի հետ բժշկական ապահովագրության մասին պայմանագիր կունենան։ Այսինքն՝ բոլոր բյուջետային միջոցները, որոնք նախատեսված են  սոցփաթեթի 100 հազար շահառուներին բժշկական ծառայություններ մատուցելու համար, այսուհետ կկուտակվեն ապահովագրական ֆոնդում։

Եթե նախկինում բժշկական հաստատությունները ֆիքսված գումար էին ստանում պետական ծառայողներին սոցփաթեթի շրջանակում սպասարկելու համար, եւ դրանցից առավել ռեյտինգայիններում բյուջետային միջոցները սպառվում էին տարվա կեսին, ինչպես նաեւ մեծ հերթեր էին կուտակվում, ապա հիմա նման բան այլեւս չի լինի, վստահեցրեց Սամվել Մարգարյանը։ «Գումարը կգնա հիվանդի հետեւից»,- ասաց նա՝ հավելելով, որ ըստ էության, կգործի մեկ պատուհանի սկզբունքը։ Քաղաքացին պետք է առողջապահական ընկերությանը հայտնի իր խնդրի մասին, իսկ հետո դիմի Առողջապահության նախարարության ցուցակից ցանկացած բուժհաստատություն։ «Մենք ոչ մեկին ոչ մի տեղ չենք ուղորդի։ Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը քաղաքացի-բուժհաստատություն-Առողջապահության նախարարություն դաշտից տեղափոխվելու է քաղաքացի-առողջապահական ընկերություն դաշտ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է բուժհաստատությունների ցուցակին, ապա, ըստ Սամվել Մարգարյանի, այն կազմվել է առավելագույնս լիբերալ։ «Բոլոր այն բուժհաստատությունները, որոնք սոցփաթեթի բուժծառայության գոնե մեկ տեսակի արտոնագիր ունեն, կարող են դիմել ԱՆ եւ ընդգրկվեն այդ ցուցակում։ Հիմա դրանում արդեն 150 բուժհաստատություն կա, եւ այն ներառում է Հայաստանի բոլոր ստացիոնար բուժհաստատությունները»,- ասել է Սամվել Մարգարյանը։

Փոխնախարարը նշել է, որ արդեն վաղը կավարտվի բոլոր բուժհաստատությունների եւ այդ 6 ընկերությունների միջեւ պայմանագրերի ստորագրման գործընթացը։ Ընդ որում,  ընկերություններից ոչ մեկը չի կարող հրաժարվել բուժհաստատության հետ պայմանագրից եւ հակառակը։ Գեթ մեկ պայմանագրից հրաժարման դեպքում կազմակերությունները կզրկվեն ընդհանրապես այս ծրագրին մասնակցելու իրավունքից։

«Այսինքն՝ մենք երաշխավորում ենք, որ սոցփաթեթի 100 հազար շահառուներից յուրաքանչյուրը, անկախ այն հանգամանքից, թե որ ապահովագրական ընկերության հետ է կնքել պայմանագիր, պետք է միեւնույն ստանդարտ ծառայությունները ստանա այն բուժհաստատությունում, որը կընտրի»,- ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, որ այս ծրագրի հետեւանքով բուժելու են մարզային բուժկենտրոնը, Սամվել Մարգարյանը նշեց. «Միանշանակ կլինեն հիմնարկներ, որոնք կտուժեն, եւ կլինեն հիմնարկներ, որոնք կշահեն։ Մենք փաթերը ներդնելուց ելել ենք քաղաքացուն լավագույն ծառայություն մատուցելու սկզբունքից։ Մենք չենք ելել ամեն գնով բոլոր հիմնարկներին ինչ–որ ֆինանսավորում տալու սկզբունքից։ Էդ ունեինք մենք, եթե գոհ էինք, կարող էինք ոչ մի փոփոխություն չանել։ Պետությունը գնում է ծառայություններ իր քաղաքացիների համար։ Որպես ծառայության գնորդ այն պետք է առաջնորդվի միայն եւ միայն լավագույն ծառայություն գնելու սկզբունքով։ Դեռ աշխարհում ոչ ոք բացի շուկայական ոտքերով քվեարկելու մեթոդից ավելի լավ մեթոդ չի հորինել», – ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել