• Latest news

Ինչո՞ւ Լոնդոնում ինսուլտի բուժման 31 կլինիկաներից ընդամենը 5-ը թողեցին․ պատմում է Լորդ Դարզին

22 սեպտեմբերի, 2017  23:25

Նախկինում Լոնդոնում իշեմիկ ինսուլտների բուժմամբ զբաղվում էր 31 կլինիկա։ Վերակազմավորման արդյունքում դրանցից մնացին ընդամենը 5-ը։ Այս մասին Հայաստանի Ամերիկյան համալսարանում սեմինարի ժամանակ պատմել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր, բժշկության և վիրաբուժության մեջ ունեցած ավանդի համար Բրիտանական կայսրության ասպետի կոչում ստացած լորդ Արա Դարզին։

Նրա խոսքով՝  երբ առողջապահական կազմակերպությունների մասնագետները գնահատել են 31 կլինիկայի աշխատանքը, պարզել են, որ միայն 3-ն են համապատասխանում ինսուլտի բուժման լավագույն միջազգային չափանիշներին: Այսպիսով, դժվարին որոշում է կայացվել՝ կլինիկաների  վերակազմավորում կատարել: Այս որոշումը շատերի ուշադրությունն է հրավիրել և մեծ  աղմուկ  բարձրացրել, սակայն ի վերջո իշեմիկ ինսուլտների բուժման 5 կլինիկա է մնացել։

Բուժումն այս կլինիկաներում բարձր մակարդակի վրա է կատարվում, դրանք աշխատում են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։

Կանոնակարգի համաձայն՝ հիվանդներին կոնկրետ ժամանակահատվածում համակարգչային տոմոգրաֆիա են անում, այնուհետ՝ թրոմբը քայքայելու համար հատուկ դեղամիջոց են ներարկում։ Բուժման այս մեթոդը զգալիորեն բարձրացնում է դրա արդյունավետությունը, նվազեցնում մահվան հավանականությունը։

«Եթե Դուք Լոնդոն գնաք, եւ սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ ստանաք, անկախ նրանից ՝ Ձեր դրամապանակը լիքն է, թե չէ, 3 ժամվա ընթացքում Ձեզ 91 տոկոս հավանականությամբ անգիոպլաստիկա կանեն եւ ստենտ կդնեն, եթե դա սրտի կաթված է։  Իշեմիկ ինսուլտի դեպքում՝  89 տոկոս հավանականությամբ արագ անհրաժեշտ բուժում կստանաք: Ոչ ոք չի ստուգելու, թե ով եք Դուք, փող ունեք, քանի որ դա արտակարգ դեպք է: Շտապ օգնությունն էլ Ձեզ  մասնագիտացված, այլ ոչ թե մոտակա  հիվանդանոց կտանի», - ասել է Դարզին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել