• Latest news

Տավուշում մեկ ամսում տուլարեմիայի 20 դեպք է գրանցվել

23 սեպտեմբերի, 2017  18:21

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում վերջին մեկ ամսում գրանցվել է տուլարիեմիայով՝ զոոանտրոպոնոզային ինֆեկցիայով վարակվելու 20 դեպք։

NEWS.am-ի թղթակցին Արծվաբերդի բուժկենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը պատմել է, որ հիվանդության առաջին դեպքն ախտորոշվել է օգոստոսի կեսերին։ Ընդամենը մեկ ամսում հայտնաբերել են 20 մարդու, որոնք վարակված են տուլարեմիայով, ըն դ որում նրանց շրջանում եղել են և երեխաներ, և մինչև 50 տարեկան մեծահասակներ։

Հետաքրքիր է, որ այդ բոլոր մարդիկ մեկ թաղամասում էին բնակվում։ Սակայն բռնկման պատճառը հայտնաբերել առայժմ չի հաջողվել՝ ջուրը, որի վերաբերյալ բոլորը կասկածներ ունեին, պարզվել է, որ վարակված չէ։ Հարուցիչի շտամմը դեռ անհայտ է։ 

Որոշ հիվանդներ, նշեց տնօրենը, ստացել են ստացիոնար բուժում, մյուսները՝ միայն ամբուլատոր։ Ծանր դեպքեր, որոնք անհրաժեշտ կլիներ Երևան տեղափոխել, չեն եղել։ Հիմա բոլոր հիվանդները մնում են բժիշկների հսկողության տակ, տարածքում շարունակվում են ստուգումները՝ ինֆեկցիայի, կամ նոր վարակված հիվանդների առկայությունը պարզելու համար։ 

Տնօրենը նաեւ նշել է, որ արդեն մոտ 28 տարի ապրում ու աշխատում է Արծվաբերդում ու այդ տարիներին դեռ երբեք չէր հանդիպել տուլարեմիայով հիվանդների։

Տուլարեմիան զոոանտրոպոնոզային ինֆեկցիա է, որի ժամանակ հիվանդների մոտ նկատվում է թունավորում, տենդ, ավշային հանգույցների ախտահարում։ Հիվանդության հարուցիչը Francisella tularensis բակտերիան է։ Տուլարեմիայի ցուպիկի կրողներն են համարվում որոշ կենդանիներ՝ այդ թվում նապաստակները, ճագարները ու ջրային առնետները։ Ինֆեկցիան մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանու հետ անմիջական կոնտակտի կամ վարակված սննդամթերքի ու ջրի միջոցով։ Ավելի հազվադեպ են  ասպիրացիոն ճանապարհով՝ օրինակ հատիկավոր մթերքների մշակման, հացի կալսման ժամանակ վարակման դեպքերը, նաև երբեմն պատահում են վարակման դեպքեր՝ մոծակների, տիզերի խայթոցների միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել