• Latest news

Քաղցկեղի 5 տարածված ախտանշաններ

26 սեպտեմբերի, 2017  10:44

Քաղցկեղի տարբեր տեսակները կարող են տարբեր դրսեւորումներ ունենալ, դրանցից մի քանիսն առհասարակ չեն դրսեւորվում՝ ընդհուպ մինչեւ ամենաուշ փուլեր։ Այդուհանդերձ՝ հետազոտությունների ու ուռուցքաբանական հիվանդությունների բուժման հարցերով մասնագետ Դուայթ ՄաքՔին առանձնացրել է մի քանի ախտանշաններ, որոնք կարող են վկայել ուռուցքաբանական հիվանդության առկայության մասին։

Չհանդարտվող ցավ

Ցանկացած ցավ, որը չի անցնում մի քանի օրվա ընթացքում, պետք է անհանգստացնի, անկախ նրանից, թե մարմնի որ մասն է ցավում։ Վերջույթներում զգացվող ցավերը նույնպես ուշադրության արժանի են, չէ՞ որ դրանք կարող են վկայել ոսկորների հիվանդությունների մասին։ Եվ այսպես, եթե դուք զգում եք ցավ, որը չի դադարում մի քանի օրվա ընթացքում՝ նույնիսկ ցավազրկող միջոցներ ընդունելուց հետո, անպայման բժշկի դիմեք։

Ելունդներ ու կոշտացումներ մաշկի վրա

Քաղցկեղի ախտանշան կարող են լինել նաեւ մաշկի վրա առաջացած ելունդներն ու կոշտացումները (չնայած դրանց առաջացումը կարող է նաեւ այլ պատճառ ունենալ)։ Կրծքի կոշտացումները (այդ թվում լրիվ անցավ կոշտացումները), կարող են լինել թե բարորակ, թե չարորակ ուռուցքների ախտանշաններ։

Դուայթ ՄաքՔիի խոսքով՝ եթե Դուք ձեր մաշկի վրա նկատել եք որեւէ նման բան՝ ավելի լավ է ապահովության համար դիմեք բժշկի։

Մշտական հոգնածություն

Քաղցկեղային հիվանդությունների մասին կարող է վկայել նաեւ մշտական հոգնածությունը, որն անհանգստացնում է մարդուն գրեթե միշտ՝ այն դեպքում, երբ նա նորմալ քնում է, չի փոխել իր սննդակարգն ու դեպրեսիայի մեջ չի գտնվում։

Քաշի կորուստ

Քաշի կորուստն այն մարդու մոտ, որը չի փորձում նիհարել ու ոչինչ չի անում նիհարելու համար, նույնպես կարող է վկայել քաղցկեղային ուռուցքների մասին։

Խալերի ձեւի կամ գույնի փոփոխություն

Քաղցկեղի եւս մեկ տարածված ախտանշան է խալերի ձեւի կամ գույնի փոփոխությունը ։ Եթե դուք նկատել եք նման ախտանշան, ապա անպայման դիմեք մաշկաբանի կամ ուռուցքաբանի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է