• Latest news

Ի՞նչ բակտերիաներ են բնակվում մեր հեռախոսների վրա ու ինչպես՞ կարելի է դրանք ախտահանել

25 սեպտեմբերի, 2017  21:14

Մեր հեռախոսների մակերեսների վրա բնակվում են ավելի շատ բակտերիաներ ու վիրուսներ, քան հասարակական զուգարանների մակերեսների վրա, հավաստիացնում են բազմաթիվ գիտնականներ։ Ցանկացած բջջային հեռախոսի էկրանի վրա կարելի է գտնել ոչ միայն կղղանքի, թքի ու մեզի միկրոմասնիկներ, այլեւ վտանգավոր միկրոօրգանիզմների ամբողջ շարասյուններ։

Իսկ հատկապես ի՞նչ բակտերիաներ են բնակվում բջջային հեռախոսների վրա

Ոսկեգույն ստաֆիլակոկ (Staphylococcus aureus) ՝ վտանգավոր բակտերիա, որը կարող է առաջացնել թարախային- բորբոքային պրոցեսներ գրեթե բոլոր օրգաններում։ Ոսկեգույն ստաֆիլոկոկի շտամմերի մեծ մասն արդեն կայուն է հակաբիոտիկների մեծ մասի հանդեպ, հետեւաբար մեծ դժվարությամբ է ենթարկվում բուժման։

Կապտաթարախային ցուպիկ (Pseudomonas aeruginosa)՝ բակտերիա, որը կարող է ախտահարել ամենատարբեր օրգաններն ու առաջացնել մի շարք լուրջ հիվանդություններ։ Ինչպես եւ նախորդ դեպքում՝ այդ բակտերիան անհավանական կայուն է հակաբիոտիկների հանդեպ։

Աղիքային ցուպիկ (Escherihia coli)՝ շատ տարածված միկրոօրգանիզմ է, որը բնակություն է հաստատում մարդու աղիներում, բայց այլ օրգաններում հայտնվելու դեպքում նպաստում է պաթոլոգիաների զարգացմանը։ Աղիքային ցուպիկի որոշ շտամմեր առաջացնում են աղիքային ինֆեկցիաներ՝ լուծի, փսխումների ու թունավորման բոլոր ախտանշաններով հանդերձ։  

 Կղղանքային էնտերոկոկ (Enterococcus faecalis)՝ բակտերիա, որը նորմայում բնակվում է մարդու աղիներում ու նրան վնաս չի պատճառում։ Բայց իմունիտետի թուլացման դեպքում կարող է սրընթաց բազմանալ ու առաջացնել լուրջ բորբոքային հիվանդություններ։

Կորինեբակտերիաներ (Corynebacterium)՝ միկրօրգանիզմներ, որոնք առաջացնում են սննդային թունավորումներ՝ դիզենտերիայի ախտանշաններով։ Դրանք նաեւ կարող են վարակել վերքերը ու սադրել միզուղիների ու շնչառական ուղիների բորբոքում։

Ինչպե՞ս ախտահանել հեռախոսը

 Գիտնականները խորհուրդ չեն տալիս այցելել հասարակական զուգարաններ՝ հեռախոսները ձեռքին բռնած։ «Եթե դուք մտադիր եք հասարակական զուգարան մտնել, հեռախոսը ձեզ հետ մի վերցրեք, իսկ զուգարանից դուրս գալուց հետո ջանասիրաբար, օճառով լվացեք ձեռքերը, որից հետո կարելի է դիպչել հեռախոսին։

Կանոնավոր կերպով մաքրեք հեռախոսը հատուկ ախտահանող անձեռոցիկներով։ Եթե հեռախոսի վրա կա պատյան, շաբաթական գոնե մեկ անգամ հանեք այն ու մաքրեք բամբակով, նախապես այն խոնավացնելով սպիրտ պարունակող լուծույթով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել