• Latest news

Մահացել է 250 կգ նիհարած եգիպտուհին

25 սեպտեմբերի, 2017  17:29

Աբու Դաբիի հիվանդանոցում մահացել է Եգիպտոսի բնակչուհի 36-ամյա Իման Ահմադ Աբդուլաթին, որին հաջողվել էր նիհարել 250 կգ-ով։ Մահվան պատճառն է դարձել ներքին օրգանների դիսֆունկցիան, հայտնել է եգիպտական Al-Watanպարբերականը։

Իման Ահմադ Աբդուլաթին մանկուց տառապել է «փղային հիվանդությամբ»։ 11 տարեկանում ինսուլտ տանելուց հետո նա գամվել է անկողնուն ու 25 տարի տնից դուրս չի եկել։ 2016-ին կնոջ քաշն արդեն մոտ 500 կգ էր կազմում։ Նրա ազգականները դիմել են օգնության համար։ Եգիպտուհուն օգնելու պատրաստակամություն է հայտնել Մումբայում աշխատող բժիշկ Մուֆֆազալ Լակդավալան։ Աշխարհի ամենագեր կնոջը Հնդկաստան են տեղափոխել չարթերային չվերթով։ 2017-ի մարտին նրան վիրահատել են  ստամոքսի ծավալը 15 տոկոսով նվազեցնելու համար , նաեւ հեռացրել են ճարպի մի մասը։ 2 ամսում եգիպտուհու քաշը կրկնակի նվազել էր, նրա վիճակն այդ պահին բարելավվել էր, 25 տարվա ընթացքում նա առաջին անգամ կարողացել էր նստել։

Սակայն հետո տարաձայնություններ էին սկսվել եգիպտուհու ընտանիքի ու Հնդկաստանի բժիշկների միջեւ։ Կնոջ ազգականները կասկած էին հայտնել Իման Ահմադ Աբդուլաթիի քաշի կորստի մասին վիրաբույժների պնդումների կապակցությամբ։ Մայիսին նրան տեղափոխել են ԱՄԷ։

Հիվանդանոցի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ կինը մահացել է այլ հիվանդությունների՝ սրտի ու երիկամների հիվանդությունների հետ կապված բարդացումներից։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է