• Latest news

«Մեծահասակների համար ֆիլմերը» իմպոտենցիայի պատճառ են դառնում

25 սեպտեմբերի, 2017  23:58

Մի խումբ ամերիկացի գիտնականներ հայտնել են երիտասարդների շրջանում էրեկտիլ դիսֆունկցիայի տարածման մասին, որը պայմանավորված է մեծահասակների համար ֆիլմերի դիտումով (PIED), հայտնում է Rolling Stone-ը։

Առաջին անգամ PIED տերմինն առաջարկել էր պրոֆեսոր Աբրահամ Մորջենտալերը Հարվարդի Բժշկական դպրոցից։ Չնայած բազմաթիվ հետազոտողներ կասկածում են պոռնոգրաֆիայի ու իմպոտենցիայի միջեւ կապի գոյությանը՝ բայցեւայնպես շատանում են այն գիտական աշխատությունները, որոնք վկայում են այն մասին, որ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերը բացասաբար են ազդում սեռական ցանկության ու բավարարվածության վրա։

  Rolling Stone-ի փոխանցմամբ՝ պոռնոյի նկատմամբ հակման դեմ պայքարին նվիրված Reboot Nation եւ Your Brain on Porn կայքերի հազարավոր այցելուներ վստահ են, որ իրենք տառապում են PIED-ով։

Սեքսապաթոլոգ Վանեսսա Մարինի խոսքով՝ վերջին երկու- երեք տարիներին երիտասարդ տղամարդկանց շրջանում դիտարկվում է էրեկտիլ դիսֆունկցիայի աճ, մինչդեռ նախկինում այդ հիվանդությունը բնորոշ էր տարեց մարդկանց։

 Սան Դիեգոյի Ռազմա-ծովային կենտրոնում աշխատող ուրոլոգ Մեթյու Քրիսթմանի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ իմպոտենցիայի տարածումը կապակցված է պոռնոգրաֆիայի հետ։ Մասնագետները հարցում են իրականացրել 20-40 տարեկան 312 տղամարդկանց շրջանում։ Հարցման մասնակիցների 3․4 տոկոսը հայտնել է այն մասին, որ պոռնո ֆիլմեր դիտելիս նախընտրում է ձեռնաշարժությամբ, այլ ոչ թե սեքսով զբաղվել։ Իսկ մյուս կամավորները խոստովանել են, որ որքան շատ են պոռնո ֆիլմեր դիտել, այդքան շատ դիսկոմֆորտ են զգացել էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված։

 Սակայն մյուս մասնագետները կասկածում են, որ էրոտիկ ֆիլմերն ու պատկերներն են հիվանդության գլխավոր պատճառը։ Եվ այսպես, հոգեթերապեւտ Յան Քերները համարում է, որ պոռնոգրաֆիան կարող է լինել իմպոտենցիա ու այլ սեռական խանգարումներ առաջացնող հնարավոր գործոններից մեկը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել