• Latest news

Ռուսաստանն ու Հայաստանը պետք է միավորեն ջանքերը ծխելու դեմ պայքարի համար. Վերոնիկա Սկվորցովա

25 սեպտեմբերի, 2017  18:30

Ռուսաստանն ու Հայաստանը պետք է միավորեն ջանքերը եւ ներդաշնակեցնեն իրենց օրենսդրությունները վնասակար սովորությունների, օրինակ, ծխելու դեմ պայքարի համար։ Այս մասին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

Նա հավելեց, որ ծխելու եւ դրա հետեւանքների դեմ պայքարի խնդիրը կլինի Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի հիմնական թեմաներից մեկը։

Պլանավորվում է քննարկել նաեւ արտակարգ իրավիճակներում համագործակցության հնարավորությունները, կրթական ծրագրերի կատարելագործումը եւ դեղորայքի եւ բժշկական արտադրանքների միասնական շուկայի ձեւավորումը։

«Մենք շատ ակտիվ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաեւ միասնական եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում։ Մենք միասին մշակել ենք նորմատիվ փաստաթղթերի փաթեթ՝ 21 փաստաթուղթ, որոնք թույլ կտան քայլ առ քայլ անցնել միասնական շուկային, որը կապահովի դեղերի եւ բժշկական արտադրանքի անվտանգությունը, որակը եւ արդյունավետությունը ԵՏՄ տարածքում»,– ասել է Սկվորցովան։

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Սկվորցովան ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի  հետ այցելեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն եւ ծանոթացավ կենտրոնի հնարավորություններին։ Վերջերս այստեղ կատարել էին ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման առաջին վիրահատությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է