• Latest news

Բժիշկներն քաղցկեղի հետ են շփոթել կոնստրուկտորի դետալը, որը 40 տարի մնացել էր թոքերի մեջ

25 սեպտեմբերի, 2017  22:38
Բժիշկները տղամարդու թոքերից հանել են պլաստիկ կոն՝ կոնստրուկտորի հավաքածուից, որն այնտեղ էր հայտնվել 40 տարի առաջ։ Այդ դեպքի մասին գրում է BMJ Case Reports ամսագիրը։

47-ամյա տղամարդը դիմել է բժշկի՝ գանգատվելով վատ ինքնազգացողությունից ու դեղին խորխից։ Ռենտգենային նկարներն ուսումնասիրելով՝ մասնագետները հայտնաբերել են, իրենց կարծիքով, քաղցկեղային ուռուցք՝ տղամարդը 30 տարի ծխում էր, այնպես որ նման ախտորոշումը միանգամայն հավանական էր։ Բժիշկները շտապ հիվանդին ուղարկել են հիվանդանոց՝ հետազոտության։

Սակայն հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերել են, որ դա ոչ թե ուռուցք է, այլ պլաստիկ կոն՝ մանկական կոնստրուկտորի հավաքածուից, որը մոտ 40 տարի առաջ էր հայտնվել տղամարդու թոքերի մեջ։ Տղամարդը պատմել է, որ մանուկ հասակում հաճախ էր խաղում կոնստրուկտորով ու նույնիսկ դետալներ էր կուլ տալիս։ Հավաքածուն, որի դետալը հայտնվել էր թոքերի մեջ, նա նվեր էր ստացել իր յոթերորդ տարեդարձին։

Կոնի հեռացումից որոշ ժամանակ անց ախտանշաններն անցել են։ «Որքանով մեզ հայտնի է, սա առաջին դեպքն է, երբ օտարածին մարմինը թոքերում աննկատ է մնացել 40 տարի»,- նշել են բժիշկները։ Նրանք ենթադրում են, որ քանի որ դետալը թոքերի մեջ էր հայտնվել, երբ հիվանդը դեռ երեխա էր, նրա մեծանալուն զուգահեռ՝ շրջակա հյուսվածքները պարզապես ադապտացվել են այդ առարկային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է