• Latest news

Մանուշակագույն կարտոֆիլը պաշտպանում է աղիների քաղցկեղից․ հետազոտություն

29 սեպտեմբերի, 2017  11:52

Սննդակարգում մեծ քանակության մանուշակագույն կարտոֆիլի ու այլ վառ գույնի մրգերի կամ բանջարեղենիառկայությունը նվազեցնում է հաստ աղիների քաղցկեղի ու աղիների բորբոքային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնում են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։

Այդ բանջարեղենում, գիտնականների խոսքով, պարունակվում են անտոցիանիններ ու ֆենոլաթթուներ, որոնց կապը քաղցկեղի կանխարգելման հետ մինչ այդ հայտնի է եղել։

Գիտնականներն իրենց հետազոտությունը իրականացրել են խոզերի օգնությամբ, որոնց բարձր կալորիական սննդակարգի հետ միասին տվել են նաեւ մանուշակագույն կարտոֆիլ։ Ու դա օգնել է խորխի մեջ վեց անգամ նվազեցնել ինտերլեյկին-6-ի մակարդակը՝ հսկիչ խմբի համեմատ։ Ինտերլեյկին-6-ը բորբոքման պրոցեսի համար կարեւոր սպիտակուց է ,ու դրա բարձր մակարդակը կապակցված է մի շարք սպիտակուցների՝ օրինակ Ki-67-ի հետ, որը պատասխանատու է քաղցկեղի աճի ու տարածման համար։

Գիտնականների խոսքով՝ հետազոտությունների ընթացքում իրենք օգտագործել են թե հում, թե ջեռոցում պատրաստված մանուշակագույն կարտոֆիլ։ Արդյունքը նույնն է եղել։

Մասնագետները շեշտում են, որ վառ գույնի բանջարեղենում ու մրգերում կան նաեւ շատ այլ վիտամիններ, ֆլավոնոիդներ, կարոտինոիդներ, որոնք ըստ երեւույթին ազդում են ինտերլեյկին-6-ի քիմիական ուղու վրա։ Եթե համեմատենք սովորական ու մանուշակագույն կարտոֆիլը՝ ապա հենց վերջինում է դիտարկվում հակաբորբոքային ու հակաօքսիդանտային միացությունների առավել բարձր խտություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել