Ո՞ր երիտասարդներին է ավելի շատ սպառնում ինֆարկտը

29 սեպտեմբերի, 2017  21:27

Ինֆարկտն ընդունված է համարել հիվանդություն, որը սովորաբար ախտահարում է տարեց մարդկանց։ Բայց վերջերս այն ավելի հաճախ են ախտորոշում երիտասարդների մոտ։ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը նշեց, որ կարելի է առանձնացնել երիտասարդների երկու հիմնական խմբեր, որոնք ինֆարկտի զարգացման տեսակետից ռիսկի խմբում են։

Թմրադեղեր.

Ինֆարկտն այսօր հաճախ է գրանցվում 20-30 տարեկան այն երիտասարդների մոտ, որոնք թմրանյութ են գործածում։ Բժշկության մեջ նույնիսկ հայտնվել է «սրտամկանի կոկաինային ինֆարկտ» հասկացություն։ Դա այն ինֆարկտն է, որը պատահում է ֆիզիկապես կարծես առողջ մարդկանց մոտ, որոնք կոկաին են գործածում, ընդ որում պարտադիր չէ՝ երկար ու սիստեմատիկ․ ըստ շատ փորձագետների, տարեկան ընդամենը մի քանի անգամ թմրադեղի գործածումը արդեն իսկ բարձրացնում է սրտամկանի ընդարձակ վնասվածքներ ստանալու հավանականությունը, որոնք երբեմն կյանքի հետ անհամատեղելի են։ 

Ռիսկի հատուկ խմբում են նրանք, ովքեր օգտագործում են թմրադեղեր ու ծխում ծխախոտ, քանի որ ծխախոտն ուժեղացնում է կոկաինի ազդեցությունը ու օրգանիզմի վրա դրանց համատեղ ներգործությունը մի քանի անգամ բարձրացնում է ինֆարկտի հավանականությունը։

Գլխավոր սրտաբանը նշել է, որ ինֆարկտի ու այլ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար մարդկանց խորհուրդ են տալիս զերծ մնալ ծխելուց ու ոգելից ըմպելիքների չարաշահոմից, զբաղվել սպորտով ու առողջ կենսակերպ վարել։ Այս ցանկին, սակայն, պետք է պարտադիր հավելել նաեւ թմրադեղերից հրաժարվելը։

90-ականներ

Ինֆարկտի հետ նաեւ հաճախ են բախվում այն երիտասարդները, ում մանկությունն ու պատանեկությունը 90-ականներին են անցել՝ ըստ երեւույթին սթրեսն ու խնդիրները, որոնց նրանք ստիպված են եղել բախվել մանկության տարիներին, այնուամենայնիվ հետք են թողել նրանց առողջության վրա ու նրանց ավելի խոցելի դարձրել սրտանոթային հիվանդությունների նկատմամբ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: