• Latest news

Օծանելիքը կարո՞ղ է վտանգավոր լինել առողջության համար

30 սեպտեմբերի, 2017  10:57

Օծանելիքի բույրին ոչ բոլորն են դիմանում։ Պարզվում է, որ դրա բացատրությունն ամենեւին էլ օծանելիքի կամ այլ բուրավետ կոսմետիկ ապրանքների հանդեպ սուբյեկտիվ հակակրանքը չէ՝ ըստ վերջերս հրապարակված Case Against Fragrance գրքի, որի հեղինակը գրող Քեյթ Գրինվելն է, օծանելիքը կարող է դառնալ լուրջ միգրենների ու ալերգիկ ռեակցիաների պատճառ։

Գրինվելը մի շարք հետազոտություններ է ներկայացնում, որոնք ապացուցում են օծանելիքի բույրերի բացասական ազդեցությունը մարդկանց վրա։ Կա նաեւ վիճակագրություն, ըստ Գրինվելի տվյալների՝ յուրաքանչյուր երրորդ մարդը զգայուն է օծանելիքային բույրերի հանդեպ ու զգայունությունը դրսեւորվում է գլխացավով, ասթմայով ու մաշկի ցանով։

Մեկ այլ հետազոտության արդյունքները, որը իրականացրել են Բրազիլիայի Դաշնային համալսարանի գիտնականները, ցույց են տվել, որ միգրենից տառապող հիվանդների 70 տոկոսը սկսում է գլխացավից բողոքել  25 րոպե եթերային նյութեր շնչելուց հետո։ Բայց օծանելիքը, դեզոդորանտները նույնիսկ այդ ֆոնին են առանձնանում, վատացնելով ինքնազգացողությունը դեպքերի 75 տոկոսում։ 

Գրինվելի խոսքով, իրավիճակը բարդանում է նրանով, որ օծանելիքի բազմաթիվ բաղադրիչներ իրենցից ներկայացնում են սինթեթիկ նյութեր, որոնց բաղադրությունը կոմերցիոն գաղտնիք է։ Արդյունքում ոչ գիտնականները, ոչ բժիշկները, ոչ էլ նույնիսկ ալերգիկները հաճախ չեն կարող հասկանալ, թե հատկապես որ պարֆյումն է իրենց մոտ առաջացնում տհաճ ռեակցիա։

Բայց խնդիրը կարող է ալերգիայով չսահմանափակվել։ Պետք է նկատի ունենալ, որ որոշ բնական եթերային յուղեր, որոնք էլ հենց բազմաթիվ բույրերի հիմքն են կազմում, կարող են թունավոր էֆեկտ ունենալ լյարդ ու այլ օրգանների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է