• Latest news

Ե՞րբ է դիաբետիկներին թույլատրվում սպիտակ հաց ուտել

2 հոկտեմբերի, 2017  20:51

Երբ դիաբետիկն ուտում է մեծ քանակության հասարակ ածխածիններ պարունակող մթերք, օրինակ սպիտակ հաց, նրա արյան մեջ սկսվում է գլյուկոզայի կոնցետրացիայի կտրուկ աճ։ Շատ դիաբետիկներ հենց այդ պատճառով ձգտում են առհասարակ նման մթերքներ չուտել։ Սակայն Վեյլ Քորնելի բժշկական քոլեջի գիտնականները հավաստիացնում են, որ սպիտակ հաց եւ դրա նման մյութ մթերքները կարելի է ուտել, բայց սնունդ ընդունելու վերջում։

Նրանց հետազոտությանը մասնակցել է 2-րդ տիպի դիաբետով տառապող 16 մարդ։ Մասնակիցները երեք անգամ կերել են նույն սննդամթերքը (հաց, հավի միս, աղցան ու նարնջի հյութ), բայց տարբեր հերթականությամբ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ երբ կամավորներն ածխածինները վերջում են օգտագործել, սննդի ընդունումից հետո գլյուկոզայի մակարդակը նրանց արյան մեջ կրկնակի ցածր է եղել, քան այն դեպքում, երբ նրանք ածխածինները սկզբում են օգտագործել։

Բացի այդ՝ ածխածինները սննդի վերջում ընդունելու դեպքում շաքարի մակարդակը սնվելուց հետո 40 տոկոսով ցածր է եղել, քան բոլոր մթերքների միաժամանակյա գործածման դեպքում։ Նաեւ ածխածինները վերջում ուտելը կապակցված է եղել ինսուլինի մակարդակի նվազման ու ախորժակի եւ գլյուկոզայի կոնցետրացիայի կարգավորմանը մասնակցող հորմոնի մակարդակի բարձրացման հետ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել