• Latest news

Որ՞ մթերքները չարժե ուտել նախաճաշին

3 հոկտեմբերի, 2017  10:48

Այն մասին, թե ինչ կարելի է ուտել նախաճաշին, շատ է խոսվել, բայց առավոտյան ուտելու համար ոչ պիտանի մթերքների մասին ավելի քիչ է ասվել։ Փորձենք հասկանալ, թե ինչ պետք չէ ուտել նախաճաշին։

Քաղցր թխվածք

Քաղցր թխվածքն առավոտյան ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ այն, լինելով արագ ածխաջրերի աղբյուր, արյան մեջ կտրուկ բարձրացնում է շաքարի քանակը։ Սկզբում դուք էներգիայի հոսք կստանաք, որը շուտով կանցնի՝ օրգանիզմի կողմից շաքարը յուրացնելուն զուգահեռ։ Ինսուլինի արտազատման պատճառով դուք շուտով նորից կքաղցեք։ Թխվածքը թույլ չի տա դիմանալ մինչեւ ճաշ, ուստի դրա փոխարեն կերեք ամբողջհատիկավոր ալյուրից հաց պանրով, ձվով կամ ձկան հետ։

Յոգուրտ

Մասնագետեները նաեւ խորհուրդ չեն տալիս նախաճաշին պատրաստի յոգուրտներ ուտել, հատկապես, եթե դրանք յուղազրկված են եւ համային ու հոտային հավելանյութեր են պարունակում։ Նման յոգուրտներում սպիտակուցը քիչ է, դրան գումարած՝ մեծաքանակ արհեստական բաղադրիչներ կան, որոնք օգտակար չեն առողջության համար։ Ավելին՝ նման յոգուրտներում շատ է շաքարը, հետեւաբար՝ կալորիաները։

Մյուսլի

Մյուսլին նույնպես նախաճաշի համար ոչ պիտանի մթերքների թվում է, քանի որ այն չի պարունակում անհրաժեշտ քանակությամբ սպիտակուց, իսկ դրա փոխարեն հարուստ է շաքարով եւ պարզ ածխաջրերով։ Ֆասթֆուդը՝ տապակած եւ յուղոտ սնունդը, հատկապես վտանգավոր է երեխաների համար։

Արագ պատրաստման շիլաները

Սրանք նույնպես նախաճաշին հարմար չեն։ Միայն եռացած ջրով բացելով պատտրաստվող նախաճաշը արագ վերադարձնում է քաղցի զգացումը։ Այդ պատճառով ավելի լավ է նախաճաշին կարծր հատիկավոր բնական շիլաներ եփել, որոնք հարուստ են բջջանյութով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել