• Latest news

15 մթերք, որոնք նպաստում են նիհարելուն

3 հոկտեմբերի, 2017  21:41

Որոշ մթերքներ օգնում են, որ մենք ավելի երկար ժամանակ կուշտ զգանք ու հետեւաբար ավելի քիչ ուտենք օրվա ընթացքում։ University of Warwick-ի գիտնականները վստահեցնում են, որ այդ մթերքները մեծ քանակությամբ ագրինին ու լիզինի ամինաթթվի պարունակության շնորհիվ բարձրացնում են ուղեղի այն բջիջների ակտիվությունը, որոնք խթանում են ախորժակի համար պատասխանատու մասի գործունեությունը։

Հետազոտությունը, որի շրջանակում վերոնշյալ մասնագետները ուսումնասիրել են ուղեղի այն բջիջների աշխատանքի մեխանիզմը, որոնք պատասխանատու են կուշտ լինելու զգացողության համար, հրապարակվել է Molecular Metabolism ամսագրում։ Այդ բջիջները, որոնք կոչվում են տանիցիտներ, արձագանքում են ագրինին ու լիզին ամինաթթուներին ու օրգանիզմում դրանց հայտնվելուց արդեն 30 րոպե հետո սկսում են ազդանշաններ ուղարկել ուղեղի այն հատվածներին, որոնք պատասխանատու են ախորժակի հսկողության ու քաշի համար։

Այդ ամինաթթուներով հարուստ են հետեւյալ 15 մթերքները

 1․ Հավի միս

2․ Հնդուհավի միս

3․ Խոզի միս

4․ Պանիր, հատկապես պարմեզան

5․ Անչոուս

6․ Թյունա ձուկ

7․ Սկումբրիա

8․ Ծովախեցգետին

9․ Նուշ

11․ Ընկույզ

12․Պիստակ

13․ Գետնանուշ

14․ Քնջութի սերմեր

15․ Թահին

 Նիհարելու ցանկություն ունեցողներին խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ներառել այս մթերքները, քանի որ դրանք ապահովում են արագ ու երկարատեւ հագեցվածության զգացողություն։

Նիհարողների համար ամենավնասակարը համարվում են այն մթերքները, որոնք հարուստ են ռաֆինացված ածխածիններով։ Նման մթերքներից են քաղցրավենիքն ու խմորեղենը։ Ավելին՝ ավելորդ քաշ ունեցողներին խորհուրդ չի տրվում ուտել նույնիսկ այն մթերքները, որոնցում շաքարը փոխարինված է քաղցրացուցիչ նյութերով ու ֆրուկտոզայով, քանի որ այդ բաղադրիչներն ավելի ակտիվ են խթանում ախորժակը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել