• Latest news

Նիհարել ուտելով՝ «Առողջ սնունդ» ընկերության հետ

3 հոկտեմբերի, 2017  14:44

Այսօր ավելորդ քաշից ազատվելու շատ եղանակներ կան: Կարելի է համացանցում ինչ-որ դիետա ընտրել եւ փորձել դրան հետեւել, սակայն ինչ գնով առողջության համար: Չէ որ մոնոդիետաները և դեղահաբերը կործանարար ազդեցություն ունեն օրգանիզմի վրա: Այլընտրանք է առողջ սնվելուն անցնելը: Սակայն օգտակար եւ ցածրկալորիական ճաշատեսակներ պատրաստելու համար հարկավոր է ունենալ համապատասխան գիտելիք և բավականին շատ ազատ ժամանակ: Այդ պատճառով նիհարել ցանկացող շատերը երազում են այն մասին, որ իրենց համար մեկ ուրիշը պատրաստի, իսկ իրենց միայն մի բան մնա՝ սնունդը վայելել: Հենց սրանով է զբաղվում «Առողջ սնունդ» ընկերությունը, որը մարդկանց ապահովում է նիհարելուն եւ առողջությունը պահպանելուն օգնող սնունդով:

«Առողջ սնունդ» ընկերության տնօրեն/բժիշկ-սննդաբան Լիլիթ Մարգարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է «Առողջ սնունդը», ինչպես է օգնում նիհարել եւ ինչ առավելություններ ունի ցանկացած դիետայի համեմատ:

Ի՞նչ է «Առողջ սնունդ» հայեցակարգը եւ ի՞նչ առավելություններ ունի ժամանակակից մարդու համար։

«Առողջ սնունդը» համեղ, բալանսավորված եւ օգտակար սննդի առաքում է պատվիրատուի տուն կամ աշխատավայր։ Այս ծրագրից օգտվող մարդը կարիք չունի մտածելու բալանսավորված սննդի պատրաստման մասին․ նրա օրվա ողջ սննդակարգի համար հոգում են մեր մասնագետները:

Մեր ծրագրերը նախատեսված են նիհարել ցանկացողների, առողջ ապրելակերպին հետևողների,  առողջական վիճակի պատճառով հատուկ սննդակարգի կարիք ունեցողների համար, և այլն։

Ծրագրի գլխավոր առավելությունն այն է, որ պատվիրատուն մեծ ժամանակ է խնայում. նա ստիպված չէ մթերք գնել եւ ամբողջ ազատ ժամանակը խոհանոցում անցկացնել՝ իր հինգանգամյա սնունդը նա պատրաստի կստանա, պետք է ընդամենը տարան բացի, սնունդը տաքացնի (անհրաժեշտության դեպքում) եւ ուտի:

Դե, իհարկե, չմոռանանք նաեւ, որ այս ծրագրի միջոցով պատվիրատուն հեշտությամբ է հասնում նպատակին՝ լինի դա նիհարելը, քաշի պահպանումը  կամ առողջական վիճակի բարելավումը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում  քաշի նվազեցման ծրագիրը:

Մենք նիհարելու համար տարբեր ծրագրեր ունենք՝ տարբեր կալորիականությամբ սննդակարգերով. ունենք օրական 850 կալորիականությամբ ինտենսիվ քաշի նվազեցման սննդակարգ, 1300 կալորիականությամբ, կա նաեւ բալանս ծրագիր - քաշի պահպանման համար և քաշի ավելացման ծրագիր:

Պատվիրատուի հետ զրուցելուց առաջարկվում են տարբեր  սննդակարգեր և համատեղ ընտրվում է նրան և նրա նպատակներին առավել համապատասխանող սննդակարգը.:

Դրված նպատակներին հասնելու համար շատ կարեւոր է, որ պատվիրատուն ուտի բոլոր մթերքներն ու ճաշատեսակները, որոնք նրան մատակարարում ենք համապատասխան իրեն առաջարկված ժամային գրաֆիկի: Ոմանց թվում է, որ իրենք ավելի արագ կնիհարեն, եթե մեր ուղարկած սննդակարգին ամբողջությամբ չհետևեն և թերի սնվեն, սակայն դա ամենեւին էլ այդպես չէ. եթե մարդու օրգանիզմը չստանա սնուցող նյութերի անհրաժեշտ քանակությունը, նյութափոխանակությունը կդանդաղի, ինչը մի շարք բացասական հետեւանքներ կառաջացնի: Իսկ եթե մարդն ուտի այն ամենը, ինչը մեր մասնագետներն են նախատեսել, նա կկարողանա հեշտությամբ նիհարել, իսկ գլխավորը՝ առանց առողջությանը վնաս հասցնելու եւ քաղցի մշտական զգացում ունենալու:

Վտանգ չկա՞, որ մարդը կրկին կգիրանա, եթե դադարի Ձեր ծրագրերից օգտվել։

Ճիշտ նիհարելով կարգավորվում է նաև նյութափոխանակությունը և միանգամից քաշի ավելացման խնդիր չի լինում, եթե իհարկե նիհարելուց հետո պատվիրատուն չի վերադառնում նախկին կենսակերպին: Քաշի նվազման ծրագրին մասնակցելուց հետո խորհուրդ է տրվում կա՛մ անցնել քաշի պահպանման ծրագրին՝ <<Բալանս>>, կա՛մ ինքնուրույն զբաղվել քաշի պահպանմամբ՝ շարունակել օրական 5 անգամ սնվել՝ նախապատվություն տալով առողջ, օգտակար սնունդին:

Ինչո՞ւ է «Առողջ սնունդը» նիհարելու համար ավելի արդյունավետ, քան այսօր այնքան տարածված դիետաները:

Հայտնի դիետաների մեծ մասն, այսպես կոչված՝ մոնոդիետաներն են, որոնց շրջանակում սննդակարգում կրճատվում է սնուցող նյութերից այս կամ այն տեսակի՝ ածխաջրերի եւ/կամ ճարպերի քանակությունը: Սնունդը բալանսավորված չի լինում, եւ մարդու նյութափոխանակությունը սկսում է փոխվել ու դանդաղել: Նա, իհարկե, որոշ ժամանակ այս սննդակարգին հետեւելով կնիհարի, սակայն հետո պրոցեսը կանգ կառնի, եւ օրգանիզմը կսկսի ավելորդ կալորիաներ հավաքել եւ դրանք ճարպային շերտերի ձեւով պաշարել: Դրանից բացի, չմոռանանք, որ մոնոդիետաները առողջության համար վնասակար են (լյարդ, երիկամներ և այլն):

Մեր ծրագրի շրջանակում մարդը օրվա ընթացքում ստանում է սպիտակուցների, ածխաջրատների, ճարպերի, միկրոտարրերի և մանրաթելերի ճիշտ քանակ: Սննդակարգը ներառում է՝ սեզոնային մրգեր, բանջարեղեն, մսային ուտեստներ, քաղցրավենիք, կաթնամթերք. այս ամենը մատուցվում է համեղ պատրաստված և գեղեցիկ ձևավորմամբ:

Ո՞վ է պատվիրատուի սննդակարգը կազմում: Նրա նախասիրությունները հաշվի առնվո՞ւմ են:

Մեր սննդակարգը կազմված են Իսրայելի եւ Ռուսաստանի բժիշկ-դիետոլոգների կողմից: Մենք, իհարկե, հաշվի ենք առնում պատվիրատուի նախասիրությունները, հիվանդությունները, որոնցով տառապում է, սննդային ալերգիաները կամ օրգանիզմի կողմից ինչ-որ նյութերի անհանդուրժողականությունը՝ լակտոզ և գյուտեն: Այս ամենը հնարավոր է բացառապես բժշիկ-սննդաբանի վերահսկողության ներքո:  Հաշվի է առնվում նաեւ պատվիրատուի կենսակերպը՝ ֆիզիկական ակտիվության մակարդակը, քնելու և արթնանալու ժամերը:

«Առողջ սնունդը» քաշի նվազեցման ծրագրից բացի, ուրիշ ի՞նչ ծրագրեր է առաջարկում:

Մենք առաջարկում ենք հետևյալ  ծրագրերը՝ քաշի նվազեցման, պահպանման -  «Բալանս», ավելացման, սպորտային, մանկական, ՛ծրագրեր տարբեր հիվանդություններով, օրինակ՝ դիաբետով, սիրտ-անոթային հիվանդոթյուններով կամ աղեստամոքսային համակարգի խնդիրներով տառապող մարդկանց համար: Բժիշկները նման հիվանդություններ ունեցող մարդկանց հաճախ հատուկ սննդակարգեր են նշանակում: Մենք կարող ենք նրանց այնպիսի սնունդով ապահովել, որն ամբողջությամբ կհամապատասխանի նրանց բժիշկների պահանջներին, եւ որը համեղ ու սննդարար կլինի:

Մենք նաեւ «Դետոքս» ծրագիր ունենք, որը 7 օր է տեւում: Առաջին եւ վերջին 2 օրը ծրագրին միանալու եւ ծրագրից դուրս գալու օրերն են, իսկ մնացած 3 օրը դետոքսի օրերն են, որի ընթացքում պատվիրատուի սննդակարգից հեռացվում են կենդանական ծագման բոլոր սպիտակուցները եւ ճարպերը: Նա ստանում է բուսական ճաշատեսակներ, աղցաններ, ապուրներ, հյութեր եւ նույնիսկ քաղցրեղեն, որոնք օգնում են նրա օրգանիզմը մաքրել տոքսիններից եւ բեռնաթափում են աղեստամոքսային համակարգը:

Նաև այս օրերին ներկայացրել ենք  «Jucing detox» ծրագիրը, որը մեկ օրյա բեռնաթափման ծրագիր է վիտամիններով հարուստ հյութերի միջոցով: Այս ծրագրից խորհուրդ է տրվում օգտվել բեռնաթափման օրերին, քաշի կանգի ժամանակ և աղեստամոքսային համակարգի բեռնաթափման համար:

Ունենք նաեւ դպրոցական նախաճոշերի ծրագիր, որի շրջանակում երեխաներին առողջ, համեղ ուտեստներ ենք մատակարարում, որը նրանք կարող են ընդմիջումներին ուտել դպրոցում:

Ձեր դպրոցական նախաճաշերն ինչո՞վ են տարբերվում բուֆետից գնած ուտելիքից:

Արտաքուստ՝ գրեթե ոչ մի բանով, եւ սա է դրանց գլխավոր առավելությունը: Մեր նախաճաշը պարունակում է թարմ քամած հյութ, քաղցրեղեն եւ նույնիսկ երեխաների կողմից սիրված «թվիսթերներ», որի լոշիկը, օրինակ, մեր խոհարարներն են պատրաստում: Սենդվիչների լցոնումը, նույնիսկ նրբերշիկը նույնպես մեզ մոտ են պատրաստվում՝ թարմ (չսառեցրած) մսից, առանց վնասակար հոտավետ, ներկող նյութերի կամ կոնսերվանտների օգտագործման: Տեսքից միանգամայն «սովորական» նրբերշիկ է, սակայն ի տարբերություն «սովորականի», այն առողջության համար ոչ միայն վնասակար չէ, այլեւ  օգտակար է: Իսկ քանի որ արտաքուստ այսպիսի սնունդը քիչ է տարբերվում այն սնունդից, որն ուտում են մյուս երեխաները, մեր նախաճաշերը ստացող երեխան իրեն ավելի հարմարավետ է զգում եւ ընկերների շրջապատում չի կաշկանդվում:

Ծնողներից շատերը մեզ պատմում են, որ իրենց երեխաները մեծ հրճվանքով են սպասում նոր օրվան, որպեսզի տեսնեն, թե այդ օրը ինչպիսի դպրոցական նախաճաշ կստանան:

Որքա՞ն արժեն Ձեր ծրագրերը: Կա՞ն զեղչեր երկար ժամանակով բաժանորդագրվողների համար:

Տարբեր ծրագրեր տարբեր արժեքներ ունեն, եւ իհարկե, արժեքի վրա ազդում է նաեւ ծրագրի տեւողությունը՝ որքան երկար է տեւում, այնքան մատչելի է:

Ինչպե՞ս է կատարվում առաքումը:

Առաքումը կատարվում է օրական մեկ անգամ՝ առավոտյան. այդ օրվա բոլոր ճաշատեսակներն առաքիչը մատակարարում է պատվիրատուի նշած հասցեով նրան հարմար ժամին: Բոլոր ճաշատեսակները փաթեթավորված են մեկանգամյա օգտագործման տարայում, որը տեղադրվում է հատուկ ջերմամեկուսացված պայուսակի մեջ: Սնունդից բացի, պայուսակի մեջ 2 լիտր ջուր կա, գդալ, պատառաքաղ, դանակ, անձեռոցիկ, զրո կալորիականության ստեվիա շաքարավազ եւ թղթի վրա գրված մենյու, որում մանրամասն ներկայացված է այդ օրվա ճաշացանկը, եւ երբ է անհրաժեշտ ուտել այս կամ այն ճաշատեսակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել