• Latest news

7 սխալ նախաճաշի ժամանակ, որոնց պատճառով դուք գիրանում եք

4 հոկտեմբերի, 2017  11:58

Այն մասին, թե որքան կարեւոր է նախաճաշը առողջության ու նորմալ քաշի պահպանման համար, արդեն բազմիցս խոսվել է։ Բայց առողջության ու կազմվածքի համար ոչ բոլոր նախաճաշերն են օգտակար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի տարածված սխալ, որոնք մարդիկ գործում են նախաճաշելիս ու որոնք նպաստում են ավելորդ քաշ ձեռք բերելուն։

1.Նախաճաշին քաղցրավենիք ուտելը

Շատերը նախընտրում են նախաճաշին քաղցրավենիք ուտել։ Նրանց թվում է, թե նախաճաշին օգտագործած կալորիաները միեւնույն է կծախսվեն օրվա  ընթացքում։ Իհարկե կծախսվեն, բայց խնդիրն այն է, որ նախաճաշին քաղցրավենիք ուտելու դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է, բացի այդ՝ շատ շուտով դուք նորից քաղցած կլինեք ու օրվա ընթացքում ավելի շատ կալորիա  կգործածեք, քան, օրինակ, սպիտակուցներով հագեցած նախաճաշից հետո։

  1. Մրգահյութ

Շատերին թվում է, թե մրգահյութը պարտադիր պետք է օգտակար լինի առողջության համար։ Սակայն խանութում վաճառվող մրգահյութում իսկական միրգ չկա ու երբեք չի եղել, փոխարենը դրա մեջ կան հսկայական քանակությամբ շաքար, ցիտրուսաթթու, բուրավետ նյութեր ու կոնսերվանտներ, որոնք նախատեսված են արտադրանքի պիտանելիության ժամկետը երկարացնելու համար։

3 Տապակած մթերքներ

Դասական անգլիական նախաճաշ է համարվում տապակած խոզապուխտով ձվածեղը, սակայն տապակելիս շատ մթերքներ կորցնում են իրենց օգտակար հատկանիշները ու դառնում վնասակար օրգանիզմի համար։ Չի կարելի մոռանալ այն մասին, որ վերամշակված մսի մեջ կա մեծ քանակությամբ աղ, որը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը։

4 Էներգետիկ բատոնչիկներ

Վերջերս մեծ պահանջարկ վայելող էներգետիկ բատոնչիկները, որոնք պարունակում են մյուսլի, արեւածաղկի սերմեր ու այլ այսպես կոչված առողջարար մթերքներ, պարունակում են նաեւ շատ շաքար։ Նման բատոնչիկներ գնելիս մանրակրկիտ կարդացեք բաղադրիչների ցանկը։

5 Բուրավետ հավելանյութերով յոգուրտ

Այսօր խանութներում վաճառում են յոգուրտի տասնյակ տեսակներ, որոնք ունեն զանազան համեր ու բույրեր։ Սակայն առողջության համար օգտակար է միայն դասական հունական յոգուրտը, որը չի պարունակում ո՛չ շաքար, ո՛չ բուրավետ հավելանյութեր։

6 Բուրավետ հավելանյութերով վարսակ ու այլ հատիկավորներ

Վարսակն ունի բազմաթիվ առողջարար հատկանիշներ, բայց պետք է գնել դասական , այլ ոչ թե բուրավետ հավելանյութերով վարսակ։ Քանի որ այդ բոլոր հավելյալ համերը նշանակում են նաեւ շաքարի մեծ պարունակություն։

7. Չափից քիչ կալորիաներ

Բազմաթիվ մարդիկ, որոնք հուսահատորեն փորձում են նիհարել, զգալիորեն կրճատում են կալորիաների քանակը ու նախաճաշին ուտում միայն մեկ ձու՝ մեկ բաժակ սուրճով։ Արդյունքում օրվա ընթացքում նրանք անընդհատ քաղցած են լինում, ինչը ստիպում է նրանց չարաշահել վնասակար ու կալորիական մթերքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել