• Latest news

Կիտրոնով ջուրը չի օգնում դետոքսիկացիային. մասնագետ

4 հոկտեմբերի, 2017  17:48

Տարբեր մթերքներով ու ըմպելիքներով այսպես կոչված դետոքսիկացիան այսօր շատ տարածված է, այդ թվում՝ այնպիսի աստղերի մոտ, ինչպիսին Գվինետ Փելթրոուն է, բայց իրականում կիտրոնով ջուրը եւ նման այլ խմիչքները, չեն կարող օրգանիզմը մաքրել թույներից, պնդում է Ադելաիդայի համալսարանի դեղագետ եւ թունաբան Յեն Մասգրեյվը։

Նրա խոսքով՝ սննդային դետոքսիկացիա հասկացություն բնության մեջ գոյություն չունի, ավելին՝ ոչ մի ապացույց չկա այն բանի, որ ինչ–որ ըմպելիք կարող է օրգանիզմից տոքսինները հանել։

«Կիտրոնով ջուրը կարող է օրգանիզմին հեղուկ ու վիտամին Ց ապահովել, կարող է անգամ սննդակարգում նվազեցնել կալորիականությունը, եթե Դուք նիհարում եք, սակայն պետք չէ հավատալ, թե ջրի եւ կիտրոնի օգնությամբ կարելի է դետոքսիկացիա կատարել։ Դետոքսիկացիա անվանումն արդեն անհեթեթություն է։ Գոյություն չունի որեւէ ըմպելիք կամ մթերք, որը կարագացնի օրգանիզմից թույների դուրսբերման գործընթացը»,– ասել է մասնագետը։

Բժիշկ Մասգրեյվը համաձայն է, որ մարդու օրգանիզմն իրոք թույներ է պարունակում, եւ դրանց քանակի աճը ժամանակակից ապրելակերպի հետ է կապված։ Մենք քիմիական նյութեր ենք կլանում կոսմետիկ միջոցներից, պեստիցիդներ եւ այլ քիմիկատներ՝ հիգիենիկ պարագաներից, պլաստիկ տարաներով սննդից, իսկ օրգանիզմը ոչ մի լրացուցիչ օգնություն չի ստանում եւ պետք էլ չի։ Լյարդը ֆերմենտներ է պարունակում, որոնք ճեղքում են քսենոբիոտիկները, որպեսզի դրանք այլեւս թունավոր չլինեն։ Դրանից հետո այդ նյութերը դուրս են գալիս օրգանիզմից։

Այն միտքը, որ տոքսինները մեր մարմնում կուտակվում են երկար ժամանակվա ընթացքում, արմատապես սխալ է, պնդում է մասնագետը։ Նրա խոսքով՝ բնական դետոքսիկացիան մեր օրգանիզմում անհավանական արագ է ընթանում, եւ ոչ մի հյութ չի հասցնում միջամտել այդ պրոցեսին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել