• Latest news

Ե՞րբ է Ալցհեյմերի հիվանդությունը սկսում փոխել մարդու անձը

7 հոկտեմբերի, 2017  23:48

Ե՞րբ ու ինչպե՞ս է Ալցհեյմերի հիվանդությունը սկսում փոխել մարդու անձը։ Կարելի է արդյոք անձի փոփոխություններով կանխատեսել այդ հիվանդության զարգացումը։ Այս հարցերի պատասխանները փորձել են գտնել Florida State University College of Medicine (ԱՄՆ) համալսարանի գիտնականները՝ Անտոնիո Տերաչիանոյի ու Անգելինա Սուտինի ղեկավարությամբ։

Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է JAMA Psychiatry ամսագրում, մասնագետներն ավելի քան 2000 մարդուց բաղկացած խմբում ուսումնասիրել են անձի փոփոխությունները, որոնք կապակցված են թուլամտության հետ։ Կամավորների միջին տարիքը 62 տարեկանն է եղել։ Դիտարկումների ընթացքում մասնակիցների շուրջ 5 տոկոսի մոտ զարգացել են չափավոր մտավոր խանգարումներ։ 12․5 տոկոսի մոտ՝ թուլամտություն, որը դեպքերի մեծ մասում արտահայտվել է Ալցհեյմերի հիվանդության ձեւով։

Այդ մարդկանց մասին տվյալները համեմատվել են առողջ կամավորներից բաղկացած խմբի տվյալների հետ։ Արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ Ալցհեյմերի հիվանդություն նախապես կասկածելը շատ բարդ է, քանի որ այդ մասին նախազգուշացնող անձնային փոփոխություններ տեղի չեն ունենում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել