• Latest news

Համաշխարհային հռչակ ունեցող Avene ապրանքանիշը արդեն Հայաստանում է` «Ալֆա Ֆարմ» դեղատնային ցանցում (ֆոտո)

6 հոկտեմբերի, 2017  12:51

Այս պատմությունը սկսվել է 1736 թվականին, երբ Ավենում (Ֆրանսիա) մեծ կալվածատեր մարկիզ Ռոկոզելի ձին հիվանդացել էր մաշկի խոցով: Մի քանի օր հետո սիրելի ձիուն այցելելով՝ մարկիզը զարմանքով հայտնաբերել էր, որ նա բացարձակապես առողջ է՝ խոցն անհետացել էր՝ ոչ մի հետք չթողնելով: Ձին առողջացել էր՝ ցավից փրկություն գտնելով Սենտ Օդիլի աղբյուրում: Այսպես են հայտնաբերվել  Avene-ի (Ավեն) բուժական հատկությունները:

1975 թվականին աղբյուրը նոր տեր է ձեռք բերել՝ Pierre Fabre-ը, ով հանքաջրային առոջավայրը վերածել է գիտական կենտրոնի: Ջրի հետազոտությունները հանգեցրել են ընկերության ղեկավարության որոշմանը՝ զգայուն եւ խնդրահարույց մաշկի համար միջոցների արտադրության առանձին գիծ գործարկելու մասին: Այսպես է ստեղծվել Avene բուժական կոսմետիկան, որն օգնում է ազատվել մաշկային հիվանդություններից եւ էապես բարելավել մաշկի տեսքը:

Այսօր Avene բուժական կոսմետիկան Եվրոպայում համանման միջոցների դեղատնային վաճառքի առաջատարն է, այն ներկայացված է աշխարհի 180 երկրներում: Հոկտեմբերի 4-ին համաշխարհային հռչակ ունեցող ապրանքանիշը հաստատվեց նաեւ Հայաստանում: Avene-ի միջոցները կարելի է ձեռք բերել բացառապես «Ալֆա Ֆարմ» դեղատնային ցանցում:

Երեւանում Pierre Fabre ապրանքանիշի շնորհանդեսի ընթացքում ընկերության Արեւելյան Եվրոպայում բիզնեսի զարգացման պատասխանատու Սվետլանա Իորդանովան NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ Pierre Fabre ընկերության Avene-ի մաշկային կոսմետիկ միջոցների հավաքածուն, որի հիմքում Ավենի ջերմային աղբյուրի հանքային ջուրն է, մոտ 70 անուն ապրանք է ներառում:

Նրա գործընկեր Միջազգային թրեյներ Պերին Ֆրիկը նշեց, որ Avene-ի մաշկային կոսմետիկայի հաջողության գաղտնիքը դրա հիմքում դրված հանքային ջուրն է, որն ինքնին յուրահատուկ է եւ բուժական հատկություններ ունի: Այս ջրի հիման վրա հիդրոկենտրոն է գործում, որը 1793 թվականից մասնագիտացել է մաշկաբանության ոլորտում: Սվետլանա Իորդանովան հավելեց, որ այս ջուրը զգալիորեն թուլացնում է այնպիսի հիվանդությունների ախտանիշները, ինչպիսին են՝ ատոպիկ դերմատիտը, պսորիազը: Այն կարելի է օգտագործել նաեւ մաշկի քաղցկեղի բուժումից հետո:

Նրա խոսքով՝ ապրանքանիշը հայ օգտատերերին ծանոթ է, քանի որ հայերը Եվրոպայի հետ ակտիվ կապեր ունեն, սակայն այն Հայաստանում պաշտոնապես ներկայացված չէր: «Եվրոպայում ապրող շատ հայեր ասում էին, թե ապրանքանիշը Հայաստան տանելու ժամանակն է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում այսուհետ Avene կոսմետիկ ապրանքանիշի էքսկլյուզիվ գործընկերն է «Ալֆա Ֆարմը»:

Շնորհանդեսին մասնակցող կոսմետոլոգները եւ մաշկաբանները NEWS.am Medicine-ի հետ զրույցներում նշեցին, որ Avene ապրանքանիշին վաղուց են ծանոթ, եւ իրենց հիվանդներին խորհուրդ էին տալիս օգտվել այս միջոցներից, եթե այն ուրիշ երկրներից բերելու հնարավորություն ունեն: Հիմա այս խնդիրն օրակարգից դուրս է եկել:

Avene ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ բժիշկ մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց մի շարք գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք հաստատում են պսորիազի, ատոպիկ դերմատիտի, իխտիոզի, այրվածքների եւ մաշկային այլ խնդիրների դեպքում Avene հանքային ջրի եւ կոսմետիկ միջոցների բարձր արդյունավետությունը ու դրանց օգտագործման շնորհիվ հիվանդների կյանքի որակի վրա ընդգծված դրական ազդեցությունը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Ալֆա Ֆարմ» ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը նշեց, որ Pierre Fabre ընկերության Avene ապրանքանիշը Հայաստանի շուկա բերելը «Ալֆա Ֆարմի» նոր ռազմավարության շարունակությունն է, որի շրջանակում ընկերությունը փորձում է փոխել դեղատան հայեցակարգը: «Մենք ցանկանում ենք դեղատունը վերածել մի վայրի, որտեղ մարդիկ ոչ միայն հիվանդ ժամանակ են այցելում, այլ նաեւ այն ժամանակ, երբ ցանկանում են ավելի գեղեցիկ եւ խնամված լինել»,- ասաց նա:

Իր ելույթում Միքայել Մացակյանը նշեց, որ «Ալֆա Ֆարմ» ընկերությունը գոյության 20 տարիների ընթացքում կարողացել է իր յուրահատուկ ապրանքանիշը ստեղծել. «Ընկերության ռազմավարության հիմքում մշտապես ընկած է մարդկանց կյանքի որակի բարելավմանը նպաստելու ցանկությունը, այլ ոչ թե պարզապես նրանց դեղամիջոցներով ապահովելը: Այս ռազմավարության շրջանակում Հյուսիսային պողոտայում հատուկ դեղատուն է բացվել, որը մոտ է եվրոպական ստանդարտներին: Այս տարի մենք արդեն այդպիսի 5 դեղատուն կունենանք, որոնց թիվը մշտապես կաճի»։

Նա նշեց, որ Pierre Fabre ընկերության կարգախոսն է՝ from Health to Beauty՝ առողջությունից դեպի գեղեցկություն: «Ես վստահ եմ, որ մենք մեր ուժերը կհամատեղենք, կընթանանք առողջությունից դեպի գեղեցկություն ճանապարհով եւ հոյակապ արդյունքներ կգրանցենք»,- ասաց «Ալֆա Ֆարմ» ընկերության տնօրենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է