• Latest news

Ալթունյանը՝ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման մարզային կենտրոնների փակման եւ տուլարեմիայի մասին

6 հոկտեմբերի, 2017  14:44

Մեծ աշխատանքներ են կատարվում Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի գործառույթները արդիականացնելու ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ առողջապահության նախարարության գործունեության մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ, հայտնեց նախարար Լեւոն Ալթունյանը։

«Նոր ռեսուրսներ չկիրառելով, բյուջեից նոր գումարներ չպահանջելով, մենք այս տարի ձեռնամուխ եղանք՝ արդիականացնելու մարզային 10 կենտրոն։ Արդիականացրինք, միգուցե, ինչ-որ կենտրոնների հաշվին՝ փակելով դրանցից 28-ը, սակայն, դրանից գործառույթները ոչ թե տուժեցին, այլ նոր կյանք առան, քանի որ 10 կենտրոններն էլ ամբողջությամբ համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին», - նշեց Լեւոն Ալթունյանը։

Նախարարը ավելացրեց, որ 10 մարզային կենտրոնների՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին  հաստատում են նաեւ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի իրենց գործընկերները, որոնք թե վերահսկում են այդ կենտրոնների աշխատանքները, եւ թե աջակցում, որպեսզի հիմնական լաբորատորիաները մարտահրավերների դեպքում պատասխանատու լինեն վերջնական ավելի լավ ծառայությունների եւ հստակ ախտորոշումների համար։

Անդրադառնալով Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում տուլարիեմիայով վարակված 20 հոգու դեպքին, նախարարը նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կարողացել են չեզոքացնել խնդիրը, եւ որ բոլոր հիվանդները ներկայումս առողջ են։ Նախարարը հայտնեց, որ Տավուշի մարզի բնակչության շրջանում ավելի քան 450 պատվաստում են իրականացրել՝ կանխելով հիվանդության հնարավոր տարածումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է