• Latest news

ՀՀ ԱՆ-ն որոշել է սուբսիդավորել բուժհաստատությունների՝ էլեկտրոնային առողջապահության վճարների ծախսերը

6 հոկտեմբերի, 2017  15:08

Առողջապահության նախարարությունը որոշում է ընդունել էլեկտրոնային առողջապահության համակարգի սպասարկման համար վճարի սուբսիդավորման մասին: Որոշումն ընդունվել է eHelth համակարգի կոնցեսիոն պայմանագրով հաստատված բարձր սակագների հետ կապված բուժհաստատությունների բողոքները ստանալուց հետո: Այս մասին հոկտեմբերի 6-ին պաշտոնավարելու մեկամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով բարձր սակագների հետ կապված բուժհաստատությունների դժգոհությունների մասին հարցին:

Նա նշեց, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված դժգոհությունները կանխատեսելի էին, քանի որ գործում է տարիներով ձեւավորված աշխատանքի ոճ, որի մեջ չի մտնում համակարգչային իմացությունը, չկան թայփինգի հմտություններ, չկան մի շարք այլ հմտություններ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանում բժիշկ աշխատելու, այլ պարզապես ժամանակակից մարդ համարվելու համար:

Նախարարը հայտնեց, որ կոնցեսիոների հետ պայմանագիրը սկզբում նախատեսում էր, որ բուժհաստատությունը պետք է վճարի յուրաքանչյուր հիվանդի համար, բայց այս գումարը չպետք է գերազանցի նրա շրջանառության 1,5 տոկոսը:

Պետպատվերով աշխատող բուժհաստատություններից բողոքներ ստանալուց հետո նախարարությունը բանակցություններ է վարել կոնցեսիոների եւ խոհրդակցություններ կառավարության հետ, եւ որոշում է ընդունվել սուբսիդավորել էլեկտրոնային առողջապահության վճարների ծախսերը հետեւյալ կարգով՝

Սահմանամերձ եւ ամբուլատոր–պոլիկլինիկային հաստատություններ – 100 տոկոս

100 000 մլն-ից պակաս շրջանառությամբ հաստատություններ – 70 տոկոս

Մնացյալ բոլոր հաստատությունները  - 30 – 50 տոկոս:

«Սրանով մենք բուժհաստատությունների բյուջեի վրա ճնշումը գրեթե 2/3-ով կնվազեցնենք»,- ասաց նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել