• Latest news

Սոցփաթեթի շրջանակում բժշկական ծառայությունների գները նվազեցվել են շուկայական տրամաբանությամբ. նախարար

6 հոկտեմբերի, 2017  15:47

Սոցփաթեթների շրջանակում բժշկական ծառայությունների գները նվազեցվել են շուկայական տրամաբանությամբ, հոկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ մեկնաբանելով պետական ծառայողների բժշկական սպասարկման համար հաստատված ցածր սակագների հետ կապված բուժհաստատությունների դժգոհություններին վերաբերող հարցը:

Նրա խոսքով՝ սոցփաթեթի շրջանակում սպասարկման գները նախկինում ամրագրվել են բյուջեում, եւ այս գներով պետությունը վճարում էր մի քանի տարի շարունակ: «Մինչեւ այս փաթեթը կոմերցիոն դաշտին հանձնելը, նախարարությունը գներն ուսումնասիրել է, որոնք գործում էին ըստ ապահովագրական ընկերությունների եւ բուժհաստատությունների միջեւ կնքված պայմանագրերի, եւ մենք վերցրել ենք այս գների ամենացածր շեմը: Մենք այնտեղ հայտնաբերած գներից ավելի ցածր գին չեն հաստատել: Մենք պարզապես օգտվել ենք ապահովագրական ընկերությունների բանակցություններ վարելու հմտություններից»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բանակցություններ չվարելով, նախարարությունը ցույց է տվել, որ բուժհաստատությունները համաձայն են ապահովագրական ընկերությունների հետ ավելի ցածր գներով աշխատել: «Եվ բուժհաստատությունները համաձայնվել են մեզ հետ եւս այս գներով աշխատել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այս հատվածում գների նման նվազման հետեւանքով մնացյալ բնակչության համար բժշկական ծառայությունների գների բարձրացման հնարավորությանը, որոնք չեն մտնում սոցփաթեթի եւ պետպատվերի մեջ, նախարարը նշեց, որ այդ գները տարիներ շարունակ գործել են, ուստի «մենք մտավախություններ չունենք, որ գները կբարձրանան»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է