• Latest news

Դեմքի մաշկի համար օգտակար 3 մթերք

9 հոկտեմբերի, 2017  14:29

Որոշ մթերքներ շատ օգտակար են դեմքի մաշկի համար, ընդ որում, անկախ դրանց օգտագործման ձեւից։ Ինչպես պնդում է ամերիկացի կոսմետոլոգ Էրին Գիլբերթը, այդ մթերքները կարելի է ուտել, խմել կամ քսել դեմքին որպես դիմակ կամ  սկրաբ։

Սուրճ

Մասնագետի խոսքով՝ սուրճը հզոր բնական անտիօքսիդանտ է, որը պաշտպանում է մաշկը վնասակար  ազատ ռադիկալներից, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ըստ նրա՝ մեկ օրում կարելի է խմել 3 բաժակ սուրճ, բայց առանց շաքարի։

Կարմիր գինի

Կարմիր գինին, ըստ մասնագետի, նույնպես օգտակար է մաշկի համար։ Բայց ինչպես պարզաբանում է կոսմետոլոգը, որպես խորտիկ նախընտելի է  ուտել մրգեր, իսկ գինի խմել կարելի է մեկ բաժակից ոչ ավելի։ Նրանք, ովքեր սիրում են գինու հետ շոկոլադ ուտել,  պետք է իմանան, որ ալկոհոլի հետ գինու համադրությունը հեշտությամբ կարող է առաջացնել անցանկալի ալերգիկ երեւույթներ։

Լոլիկ

Լոլիկը, տոմատի մածուկը և տոմատի հյութը նույնպես օգնում են պահել մաշկի տոնուսը։ Պոմիդորը, մասնագետի խոսքով, հարուստ է A, C, E վիտամիններով,  նաև բետա-կարոտինով։ Տոմատը կարող է պայքարել պիգմետացիայի և սև կետիկների դեմ ու մաշկին հաղորդել առողջ տեսք։ Բայց մասնագետը զգուշացնում է, շաքարով տոմատից ու տոմատի հյութից պետք է խուսափել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է