Ինչպե՞ս է առաջանում սեռական հակումը

9 հոկտեմբերի, 2017  23:40
Նեյրոկենսաբան Էրիկ Հազելթայնը Psychology Today ամսագրում պատմել է այն պատճառների մասին, որոնք մարդկանց մոտ մեկ այլ մարդու հետ սեքսով զբաղվելու ցանկություն են առաջացնում։

Հոդվածագրի կարծիքով՝ սեռական ցանկությունը պայմանավորված է մի քանի ազդանշաններով, որոնք գործում են անգիտակցական մակարդակի վրա։ Եվ այսպես, կարևոր դեր է կատարում մարմնի ու դեմքի համաչափությունը, ոըր գնահատվում է որպես առողջության ու «լավ» գեների նշան։

Ընդ որում մարդիկ իրենց համապատասխանող զուգընկերոջն ընտրում են հոտով։ Եվ այսպես, փորձի ընթացքում կանայք անգիտակցաբար նախընտրել են այն տղամարդկանց վերնաշապիկները, որոնք ավելի համաչափ դիմագծեր են ունեցել։ Բացի դրանից մարդու ուղեղը վերլուծում է հոտն ու կարողանում է որոշել, արդյոք պոտենցիալ զուգընկերը հիվանդ է, թե ոչ, նաև հայտնաբերել նրա բնավորության որոշ գծեր։

Զույգի ընտրության վրա ազդում է նաև թքի քիմիական բաղադրությունը, որով բերանի ռեցեպտորները ունակ են հայտնաբերել հիստոհամատեղելիության գլխավոր ցուցիչները։ Դրանով իսկ մարդու ուղեղը ստուգում է, թե սեռական զուգընկերոջ իմունային համակարգը որքանով է տարբերվում իր սեփականից։ Նման տարբերությունները մեծամասամբ երաշխավորում են, որ երեխաները ավելի կայուն կլինեն հիվանդությունների հանդեպ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի