Ինչու է կրծքի կաթը գերադասելի արհեստական խառնուրդներից. 3 պատճառ

9 հոկտեմբերի, 2017  19:25

Նորածնի առողջության համար կրծքի կաթի օգտակարության մասին շատ է խոսվել, այդուհանդերձ շատ երիտասարդ ծնողներ շարունակում են իրենց երեխաներին կերակրել արհեստական խառնուրդներով, ոմանք՝ այդ խառնուրդների ագրեսիվ գովազդի ազդեցության տակ։ Մասնագետները նշում են, որ կանանց միայն փոքր մասն իսկապես չի կարող կրծքով կերակրել երեխային ու խառնուրդների կարիք ունի, իսկ բոլոր մնացածներին ու նրանց երեխաներին արհեստական կերերն ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ։

Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր, մանկական դիետոլոգ Քրիստիան Մյելգաարդը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է մի քանի պատճառ, թե ինչու է կրծքի կաթը ցանկացած արհեստական խառնուրդից գերադասելի։

Կրծքով կերակրելու դեպքում աղիքային ինֆեկցիաների հավանականությունն ավելի փոքր է

Այն երեխաների մոտ, որոնց կրծքով են կերակրում, աղիքային ինֆեկցիաների հավանականությունը շատ ավելի փոքր է, քան այն երեխաների մոտ, ովքեր արհեստական կերեր են ստանում, հավաստիացնում է մասնագետը։

Բանն այն է, որ արհեստական խառնուրդներն ամենեւին էլ ստերիլ չեն. դրանց մեջ կարող են պարունակվել բակտերիաներ, որոնք տարբեր ինֆեկցիաների պատճառ են դառնում։ Հնարավոր է, մեծահասակ մարդու համար դրանք վտանգավոր չլինեին, բայց երեխայի օրգանիզմն ավելի թույլ է, ու որոշ ինֆեկցիաներ կարող են նրա համար մահացու դառնալ։

Վտանգավոր միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել խառնուրդի մեջ նաեւ դրա պատրաստման ընթացքում, եթե ջուրը կամ սպասքը մաքուր չլինեն։

Կրծքով կերակրելը նվազեցնում է երեխայի մահվան հավանականությունը

Փորձագետը նշեց, որ կրծքով կերակրելը բարձրացնում է երեխայի ողջ մնալու շանսերը ու նվազեցնում մանուկ հասակում մահացության հավանականությունը։ Այդ պատճառով էլ բազմաթիվ երկրներում (հատկապես չզարգացած ու զարգացող) նույնիսկ ՄԻԱՎ վարակակիր կանանց են խորհուրդ տալիս իրենց երեխաներին կրծքով կերակրել։ Եթե նման կանայք ստանում են հակառետրովիրուսային թերապիա, կրծքի կաթից երեխայի վարակման հավանականությունը շատ ցածր է, իսկ այդ կաթից երեխայի ստացած օգուտը գերազանցում է բոլոր ռիսկերը։

Կրծքով կերակրելը շատ ավելի հեշտ է

Հակառակ տարածված տեսակետին՝ կրծքով կերակրելը շատ ավելի հեշտ է, քան արհեստական խառնուրդներով կերակրելը։ Խառնուրդը պետք է զգույշ պատրաստել՝ պետք է հստակ պահպանել փոշու ու ջրի համամասնությունը, բացի այդ՝ պետք է հետեւել ջրի, շշի ու խառնուրդի պատրաստման համար գործածվող բոլոր հարմարանքների մաքրությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի