• Latest news

Մեր նպատակն է բարձրացնել արտահիվանդանոցային բուժման որակը. հոգեբույժ

10 հոկտեմբերի, 2017  19:00

Սպիտակի խնամքի տունը շատ հաջողված նախագիծ է, եւ լավ կլիներ, եթե երկրում նման կենտրոնները շատ լինեին։ Բայց հոգեբույժների եւ առողջապահության ոլորտի կազմակերպիչների գլխավոր խնդիրն այսօր արտահիվանդանոցային բուժման վրա կենտրոնանալն է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը։

Նրա խոսքով՝ խնամքի տներում, որպես կանոն, ապրում են միայնակ պացիենտներ, որոնք գնալու տեղ չունեն, իսկ մյուսների համար պետք է պայմաններ ստեղծվեն բարեհաջող սոցիալ–հոգեբանական ռեաբիլիտացիայի եւ հասարակություն վերադառնալու համար, որպեսզի նրանք կարողանան իրենց բուժումը շարունակել հիվանդանոցի պատերից դուրս։

ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Արեգա Հակոբյանը նշեց, որ շատ վայրերում արդեն հոգեկան հիվանդների համար ռեաբիլիտացիա է կազմակերպվում։ Դա պետք է օգնի նրանց առաջ շարժվել կյանքում։ Աշխատանք է տարվում նաեւ բուժհաստատությունների օպտիմալացման եւ մահճակալային ֆոնդի կրճատման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է խնամքի նոր տներ բացելուն, այդ հարցը, ըստ գլխավոր հոգեբույժի, քննարկվում է, սակայն կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ կսկսեն ձեռնարկել 2018-ից ոչ շուտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել