• Latest news

Ճարպակալումից տառապող երեխաների թիվն աշխարհում 1975-ից հետո 10 անգամ աճել է. ԱՀԿ

11 հոկտեմբերի, 2017  14:10

Ճարպակալումից տառապող երեխաների թիվն աշխարհում 1975-ին գրանցված 11 միլիոնից հասել է124 միլիոնի (2016 թ․), այսինքն՝ աճել է ավելի քան 10 անգամ։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Լոնդոնի կայսերական քոլեջի զեկույցում։

Հետազոտության հեղինակները լավ նորություն են համարում այն փաստը, որ 1975-2016 թվականներին 5 եւ ավելի տարեկան երեխաների թերսնման մակարդակը նվազել է, իսկ ճարպալակման աճը՝ որոշ շրջաններում դանդաղել։ Վատ նորությունն այն է, որ ճարպակալման տարածումը  մեծահասակների (20 տարեկանից բարձր) եւ երեխաների ու դեռահասների (5-19 տարեկան) մոտ աճել է աշխարհի այլ շրջաններում։ Ճարպակալությամբ տառապող աղջիկների թիվը 5 միլիոնից (1975 թ․) հասել է 50 միլիոնի (2016թ.)։ Իսկ տղաներինը՝ 6-ից 74 միլիոնի։

Ինչ վերաբերում է մեծահասակ բնակչությանը՝ նրանց թիվը 4 տասնամյակի ընթացքում 100 միլիոնից հասել է 671 միլիոնի։

2016 թվականին ճարպակալման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Պոլինեզիայում եւ Միկրոնեզիայում (25,4 տոկոս աղջիկների մոտ, 22,4 տոկոս՝ տղաների)։  Այնուհետեւ գալիս են անգլոֆոն երկրները՝ ներառյալ ԱՄՆ-ը, Ավստրալալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան եւ Մեծ Բրիտանիան, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը բավականին բարձր է։

Փորձագետներն ընդգծում են, որ ըստ կանխատեսումների՝ 2022 թվականին ճարպակալումից տառապող երեխաների եւ դեռահասների թիվն աշխարհում կգերազանցի սովից տառապող նրանց հասակակիցների թվին։ Ընդ որում, հասարակության թերսնումը դեռեւս լուրջ խնդիր է մնում։ 2016 թվականին աշխարհում նորմայից պակաս քաշ ունեցող աղջիկների թիվը կազմում է 75 միլիոն, տղաներինը՝ 117 միլիոն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել