• Latest news

Կանայք ավելի լավ վիրաբույժներ են, քան տղամարդիկ․ գիտնականներ

11 հոկտեմբերի, 2017  21:35

Այն հիվանդները, որոնց կին վիրաբույժներ են վիրահատել, ողջ մնալու ավելի մեծ հավանականություն են ունեցել, քան նրանք, ում տղամարդիկ են վիրահատել, հավաստիացնում են Տորոնտոյի համալսարանի կանադացի գիտնականները։ Իրենց հետազոտությունների արդյունքները նրանք հրապարակել են British Medicine Journal ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 104 630 հիվանդների, որոնց 2007-2015 թթ․ ժամանակահատվածում վիրահատել են 3 314 տարբեր բժիշկներ։ Բժիշկներին ընտրել են այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են սեռը, փորձը, վիրահատությունների քանակը, նաեւ այն հիվանդանոցը, որտեղ նրանք աշխատել են։

Պարզվել է, որ վիրահատությունից հետո մեկ ամսվա ընթացքում հիվանդի մահվան հավանականությունը 12 տոկոսով ցածր է եղել այն դեպքերում, երբ վիրաբույժը կին է եղել։

Բժիշկ Ռաջա Սատկունասիվամայի խոսքով՝ իրենք չեն պարզել պատճառները, թե ինչու են կանայք ավելի հաջող վիրաբույժներ։ Դա կարող է կապակցված լինել բժշկական ծառայություններ մատուցելու մեթոդների հետ՝ հավանաբար կանայք ավելի հաճախ են հետեւում նախանշված կանոններին, ավելի շատ են առաջնորդվում տվյալ հիվանդի առանձնահատկություններով ու շփվելու ավելի զարգացած հմտություններ ունեն։

Վիրաբույժների թագավորական քոլեջի նախագահ Դերեկ Օլդերսոնի խոսքով՝ վիրաբուժությունն այն մասնագիտացումներից մեկն է, որտեղ պահպանվում է գենդերային անհավասարությունը։ «Այս հետազոտությունն օգնում է պայքարել արմատացած կողմնապահության դեմ, ապացուցելով կին վիրաբույժների անվտանգությունը, հմտություններն ու փորձը նրանց տղամարդ գործընկերների համեմատ»,- նշել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է