Հետազոտողներն արհեստական ուղեղի վրա ուսումնասիրել են հոգեմետ նյութերի աշխատանքի մեխանիզմը

12 հոկտեմբերի, 2017  14:45

Վերջերս ավելի շատ հետազոտողներ են սկսել հետաքրքրվել նրանով, թե ինչպես են մարդու ուղեղի վրա ազդում զանազան հոգեմետ դեղերն ու թմրանյութերը։ Այդ դեղամիջոցներից շատերը, որպես կանոն, պարունակում են 5-մետօքսիդիմեթիլտրիպտամին (5-MeO-DMT)։ Դա ուժեղ հոգեմետ նյութ է տրիպտամինների ՝ ալկոիդների տեսակներից մեկի դասից։ Այն պարունակում են որոշ բույսեր, նաեւ որոշ դոդոշների արտադրության մեջ։

5-MeO-DMT-ն ունի գործածման հազարամյա պատմություն. դրանով հրապուրվում էին Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բազմաթիվ ցեղերի շամանները։ Իսկ որոշ բժիշկներ համարում են, որ այդ նյութը կարող է գործածվել թերապեւտիկ նպատակներով։

Այդ կապակցությամբ բրազիլացի գիտնականները որոշել են ուսումնասիրել, թե ինչպես է 5-MeO-DMT-ն ազդում ուղեղի աշխատանքի վրա։

«Մենք առաջին անգամ ենք նկարագրել պսիխոդելիկ փոփոխությունները մարդու նյարդային հյուսվածքի մոլեկուլյար գործունեության մեջ»,- պատմում է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Սթիվենս Ռեյնը։

Նրա թիմը հետազոտությունն իրականացրել է մարդու ուղեղի մանրակերտի օգնությամբ։ Այն իրենից ներկայացնում էր նյարդային բջիջների 3D կուլտուրաներ, որոնք ամբողջովին նմանակում են մեր ուղեղի աշխատանքը ու զանազան դեղամիջոցներին արձագանքում այնպես, ինչպես կարձագանքեր իրականում բնական անալոգը։

Մինի ուղեղի հյուսվածքների մեջ ներարկելով 5-MeO-DMT-ի եզակի չափաբաժիններ՝ մասնագետները մասս սպետկոմետրիայի  օգնությամբ վերլուծել են փոփոխությունները պրոտեոմիկայի՝ սպիտակուցների մասին գիտության տեսակետից։

Հետազոտողները պարզել են, որ 5-MeO-DMT ազդում է գրեթե հազար սպիտակուցների աշխատանքի վրա։ Ընդ որում, դրանց մեծամասնությունը կարեւորագույն դեր է կատարում ուղեղի աշխատանքում։ Բայց հոգեմետ դեղամիջոցի ոչ բոլոր ազդեցություններն են բացասական եղել։

Օրինակ այն ուժեղացնում էր սպիտակուցների որոշ խմբերի աշխատանքը, որոնք չափազանց կարեւոր են սինապտիկ կապերի առաջացման համար, նաեւ կապակցված են սովորելու ու տեղեկություններ հիշելու մեխանիզմների հետ։

Բացի այդ 5-MeO-DMT-ը ճնշում էր բորբոքային ու դեգեներատիվ պրոցեսներին մասնակցող սպիտակուցների գործողությունը, որոնք վատացնում են գլխուղեղի աշխատանքը։ Այսինքն գիտնականները ցույց են տվել, որ հոգեմետ նյութը կարող է յուրատեսակ նեյրոպրոտեկտորի դեր կատարել։

Աշխատության հեղինակները նշում են, որ չնայած 5-MeO-DMT-ը հզոր գործիք է դրական հոգեկենսաբանական վերափոխում գործարկելու համար, դեռ վաղ է խոսել դրա լայն կիրառման մասին։

«Մենք ցույց ենք տվել այն նյութերի թաքնված կլինիկական ներուժը, որոնց կիրառումն օրենքով սահմանափակված է։ Այնուամենայնիվ, այդ դեղամիջոցներից մի քանիսն արժանի են բժշկական ու գիտական համայնքների ուշադրությանը»,- եզրակացնում է Ռեյնը։

Այդ հետազոտության արդյունքներն ամփոփող գիտական հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ