• Latest news

Մշտապես սեքսով զբաղվելու ցանկությունը պաթոլոգիա՞ է

11 հոկտեմբերի, 2017  23:49

Հիպերսեքսուալությունը հաճախ է դիտարկվում որպես առանձին հոգեկան հիվանդություն, որը կապակցված է սեփական սեռական վարքագիծը վերահսկելու մարդու անկարողության հետ։ Այն առաջարկել են ներառել DSM-5 հիվանդությունների ցանկում, սակայն Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան չի աջակցել այդ նախաձեռնությունը՝ այդ վիճակը վերհանող առկա ախտորոշիչ չափանիշների գիտական ապացույցների բացակայության պատճառով։ Այդուհանդերձ, այդ վիճակը պաթոլոգիա է ու կարող է դրսեւորվել կանանց մոտ նիմֆոմանիայի ձեւով ու տղամարդկանց մոտ՝ սատիրիազիսի ձեւով։

Ավստրալիայի ու Կանադայի հետազոտողները հրապարակել են մի վերլուծական հոդված, որտեղ բացահայտել են հիպերսեքսուալության ՝ սեռական բարձր հակման ու հաճախակի սեռական ակտիվության պատճառները։

Գիտնականներն իրականացրել են հիպերսեքսուալությանն ու սեռական իմպուլսիվ վարքագծին նվիրված մի քանի հետազոտությունների վիճակագրական վերլուծությունը։ Այդ հիմքով նրանք մշակել են հիպերսեքսուալ ցիկլի կոնցեպցիան, որը բացատրում է տվյալ վիճակը։ Ցիկլը բաղկացած է մի քանի փուլերից՝ սեռական ցանկություն, տեւական ակտիվ վարքագիծ, գերհագեցում ու սեռական հյուծվածում, որից հետո սկսվում է հանգստի վիճակը։ Դրանից հետո հիվանդը նորից է «արթնանում», ու ցիկլւը նորից է կրկնվում։

Ցույց է տրվել, որ հիպերսեքսուալ ակտիվության մեջ պարբերաբար ներգրավվելու գործոններից մեկը, նույնիսկ այն դեպքում, եթե այն հիվանդին տառապանք է բերում, մտավոր խանգարումն է, որն արտահայտվում է հիշողության խանգարումներով։

Այս գիտական աշխատանքը ներկայացված է Archives of Sexual Behavior ամսագրում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է