Հանրահայտ պոպ խմբի երկրպագուհին թոքերի կոլապս է ստացել համերգի ժամանակ

12 հոկտեմբերի, 2017  21:49

One Direction հանրահայտ պոպ խմբի համերգի ժամանակ բարձր բղավելու ու երգելու պատճառով երիտասարդ աղջիկը թոքերի կոլապս է ստացել ու հայտնվել հիվանդանոցում։ Հիմա բժիշկներն առաջարկում են հիվանդության հնարավոր պատճառների ցանկում հավելել նաեւ համերգներ այցելելը։ Այս արտասովոր բժշկական դեպքի մասին բժիշկները պատմել են The Journal of Emergency Medicine ամսագրում։

Թեքսասի հիվանդանոցներից մեկն է դիմել մի տասնվեցամյա աղջիկ՝ գանգատվելով հեւոցից։ Մանուալ զննման ժամանակ պարզվել է, որ աղջկա վզի ու կրծքի վրա սեղմելիս՝ ճարճատյունի ձայն է գալիս։ Դա վկայում էր այն մասին, որ նրա մաշկի տակ օդի պղպջակներ կային՝ ճնշման տակ պայթելով դրանք ճարճատում էին։

Ռենտգենը հաստատել է, որ օդն իրոք հայտնվում էր կոկորդի ու կրծքի խոռոչի միջեւ ընկած հատվածում։ Բացի այդ՝ հայտնաբերվել է երկու թոքերի անկում. այն տեղի է ունենում, երբ պլեւրալ խոռոչում օդ է կուտակվում։ Այս ախտանշանները հուշում էին միանգամից երեք ախտորոշում՝ պնեւմոտորաքս, օդի կուտակում կրծքի խոռոչի միջին մասերում ու օդի կուկատում ետկոկորդային տարածքում : Ախտորոշումների նման համադրություն, ինչպես նշվում է հոդվածում, «դեռ նկարագրված չէ բժշկական գրականության մեջ»:

Բժիշկները ենթադրել են, որ թոքերի հյուսվածքներում մի տեղ պատռվածք է առաջացել, որի միջով օդը դուրս է եկել կրծքի խոռոչ։ Այդ վարկածի օգտին էր վկայում այն, որ աղջիկն ուներ 1-ին տիպի դիաբետ՝ պատռվածքը կարող էր առաջանալ հիվանդի խորը ու ծանր շնչառության հետեւանքով, որը կարող էր սադրել արյան մեջ շաքարի չափից բարձր մակարդակը։ Սակայն համակարգչային տոմոգրաֆիայի վրա նրանք ոչինչ չեն հայտնաբերել։ Արյան մեջ շաքարի թեստերը ցույց են տվել, որ դրա մակարդակը նորմայի սահմանում է։

Միակ հնարավոր բացատրությունը մնում էր այն հանգամանքը, որ բժշկի դիմելուց որոշ ժամանակ առաջ աղջիկը այցելել էր One Direction պոպ խմբի համերգը , որտեղ մյուս երկրպագուների նման հիացմունքից բղավել ու բարձր ձայնակցել էր իր սիրելի խմբին։ Բժիշկները հանգել են այն եզրակացության, որ թոքերի հյուսվածքներում կա շատ փոքր անցք, որը բացվում է միայն այն ժամանակ, երբ կատարվում է զգալի ջանք՝ օրինակ շատ բարձր բղավելու դեպքում։

Սակայն զննման ժամանակ այդ անցքը հայտնաբերելն այլեւս հնարավոր չէր։

Բարեբախտաբար նման ախտորոշումը կյանքի համար վտանգ չի ներկայացնում։ Թոքերի չափավոր կոլապսը նաեւ չի պահանջում արտակարգ միջոցառումներ՝ միայն թթվածնային թերապիա։ Այնպես որ աղջիկը շատ շուտ տուն է վերադարձել։

«Հսկողության ու կրկնակի ռենտգենային հետազոտությունից հետո աղջկան տուն են ուղարկել ու նա դեռ նորից չի դիմել նույն խնդրով»,- ասվում է հոդվածում։

Այս դեպքը բժշկության համար օգտակար է թոքերից այլ հատվածներ օդի ներթափանցման արտասովոր միջոցի հայտնաբերման տեսակետից։ Բժիշկները վստահ են, որ դրան կարող են նպաստել միայն բղավոցը կամ բարձր երգեցողությունը։

Սովորաբար թոքերի չափավոր հախուռն կոլապսներ տեղի են ունենում դայվինգի կամ ծանր աթլետիկայով զբաղվելու ժամանակ, բայց այդ դեպքից հետո բժիշկներն առաջարկում են հնարավոր պատճառների ցանկին հավելել  նաեւ պոպ համերգների ժամանակ բղավոցներն ու բարձր երգելը։

 


 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: