• Latest news

Էպիդուրալ անեսթեզիան չի դանդաղեցնում ծննդաբերության ընթացքը. գիտնականներ

13 հոկտեմբերի, 2017  10:50

Կարծիք կա, որ ծննդաբերության ժամանակ էպիդուրալ անեսթեզիան բացասաբար է անդրադառնում  կնոջ օրգանիզմի վրա, ուստի շատ կանայք հրաժարվում են ցավազրկումից։ Սակայն նոր հետազոտություններն ապացուցում են, որ դա անիմաստ զոհաբերություն է։ ԱՄՆ Beth Israel Deaconess Medical Center–ի գիտնականները պարզել են, որ էպիդուրալ անեսթեզիան, ի հեճուկս տարածված կարծիքի, չի դանդաղեցնում ծննդաբերության երկրորդ փուլը։

Ծննդաբերության 2-րդ փուլը վրա է հասնում այն ժամանակ, երբ արգանդի վզիկի բացվածքը հասնում է 10 սմ–ի, եւ այդ փուլն ավարտվում է երեխայի լույս աշխարհ գալով։

Հետաքրքիր է, որ հետազոտությանը մասնակցած 2 խմբերի կանանց մոտ ցավի զգացողությունները առանձնապես շատ չեն տարբերվել։ Սակայն ժամանակի հետ ֆիզիոլոգիական լուծույթ ստացած կանայք սկսել էին բողոքել ցավից, ինչը լիովին սպասելի էր։

Քանի որ ցավի զգացողությունը ուժեղ սթրես է առաջ բերում ծննդկանի մոտ, բժիշկները խորհուրդ են տալիս չհրաժարվել ցավազրկումից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել