• Latest news

Քաղցր ըմպելքիները նվազեցնում են հաջող արտամարմնային բեղմնավորման շանսերը․ հետազոտություն

13 հոկտեմբերի, 2017  13:29

Քաղցր ըմպելիքներ խմող կանանց մոտ ավելի փոքր է արտամարմնային բեղմնավորման հավանականությունը։ Այդ եզրահանգմանն են եկել Հարվարդի համալսարանի հետազոտողները։ Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում մեկ քաղցր ըմպելիքի օգտագործումը 12 տոկոսով նվազեցրել է ողջ երեխայի ծննդյան հավանականությունը արտամարմնային բեղմնավորումից հետո, իսկ մեկից ավելին՝ ամբողջ 16 տոկոսով է նվազեցրել այդ հավանականությունը։

Գիտնականները վերլուծել են 340 կանանց տվյալները, որոնք արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրա են անցել 2014-ից 2016 թվականների ընթացքում։ Կանայք մասնակցել են հետազոտությանը արտամարմնային բեղմնավորման  երկրորդ փուլի ընթացքում, որի շրջանակում ձվարաններից անջատվում են հասունացած ձվաբջիջները։ Մասնակիցները պատասխանել են նաեւ սննդակարգին եւ ըմպելիքների օգտագործմանը վերաբերող հարցերի։

Հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցր ըմպելիքները նշանակալիորեն կրճատել են արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը։ Միեւնույն ժամանակ, առանց շաքարի սուրճը եւ կոֆեին պարունակող այլ ըմպելիքները նման արդյունք ցույց չեն տվել։  Գիտնականների խոսքով՝  քաղցր ըմպելիքները ազդում են ձվաբջիջի բեղմնավորման քանակի, հասունության, հնարավորության վրա եւ արտամարմնային բեղմնավորման դեպքում՝ էմբրիոնների կենսունակության վրա։

Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ շաքարը խթանում է սթրեսի հորմոնների արտադրումը, որոնք ազդում են վերարտադրողական համակարգի առողջության վրա։ Նաեւ ձվաբջիջների ու էմբիրոնների զարգացմանը կարող է խոչընդոտել  արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է