• Latest news

Բրիտանական հեռուստատեսությամբ կանանց կրծքապտուկներ են ցուցադրելու (ֆոտո)

13 հոկտեմբերի, 2017  23:35

Մեծ Բրիտանիայում ցերեկային հեռուստաեթերում առաջին անգամ ցուցադրելու են կանացի կրծքապտուկ։ Այն ցուցադրվելու է կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկմանն ուղղված արշավի շրջանակում, հայտնում է The Sun-ը ։

Կրծքապտուկի ցուցադրման թույլտվությունը ստացել է CoppaFeel! կազմակերպությունը։ Եթերում ցուցադրելու են, թե ինչպես կարելի է շոշափելով հայտնաբերել կրծքի մեջ քաղցկեղի հնարավոր նշանները։

Պարբերականը գրում է, որ երիտասարդ կանանց 80 տոկոսը կուրծքն ինքնուրույն չի զննում։ Մեծամասնությունն ասում է, որ հստակ չգիտի, թե ինչպես է պետք դա անել։ Երկուշաբթի, հոկտեմբերի 16-ին, նրանց դա պատկերավոր ցույց կտան։ Տեսանյութը ցուցադրվելու է կինոթատրոններում։

«Մենք հույս ունենք, որ ավելի շատ երիտասարդ կանանց կդրդենք սովորություն դարձնել սեփական կուրծքը զննելը, ինչը մի գեղեցիկ օր կարող է փրկել նրանց կյանքը»,- ասում է Նատալի Քելին CoppaFeel! –ից։

CoppaFeel! բարեգործական կազմակերպությունը հիմնվել է The Sun պարբերականի 31-ամյա լրագրողի կողմից այն բանից հետո երբ 23 տարեկանում նրա մոտ ախտորոշել են կրծքագեղձի քաղցկեղ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է