• Latest news

ՊԷՏ/ՀՏ բացակայությունը հայկական ուռուցքաբանության ամենալուրջ խնդիրը չէ․ նախարար

14 հոկտեմբերի, 2017  16:05

Հայաստանում անհրաժեշտ է ավելի ակտիվ զարգացնել ուռուցքաբանությունը՝ առաջին հերթին դա պետք է երկրի բնակչության համար, բացի այդ՝ զարգացած ուռուցքաբանությունը կօգնի ավելի շատ բժշկական զբոսաշրջիկներ գրավել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Նրա խոսքով՝ ուռուցքաբանության զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն նոր սարքավորումներ ձեռք բերել, այլեւ վերապատրաստել մասնագետներին ու «նրանց մեջ գիտական մտածողություն արթնացնել»: Ընդ որում, Հայաստանում ՊԷՏ/ՀՏ-ի բացակայությունը, նախարարի կարծիքով, ամենեւին էլ ամենալուրջ խնդիրը չէ։

«Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի նախագիծը ուժի մեջ է, ընթանում են բանակցություններ, ու այդ կենտրոնում պարտադիր կլինի ՊԷՏ –սկան»,- նշել է նախարարը։

Խոսելով մյուս ոլորտների մասին, որոնք կարող են գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, նախարարը նշել է, որ շատերն այստեղ են գալիս ատամնաբուժական ծառայությունների, նաեւ պլաստիկ ու վերականգնողական վիրաբուժության համար, որը Հայաստանում լավ զարգացած է։

Շուտով Հայաստանը կկարողանա բժշկական զբոսաշրջիկներ գրավել այլ երկրներից նաեւ արյունաբանությամբ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր շենբքի բացումից հետո այստեղ սկսել են իրականացնել պրոցեդուրաներ, որոնք տարածաշրջանի ոչ բոլոր երկրներում են հասանելի (օրինակ ոսկրածուծի փոխպատվաստումը)։

Նշենք, որ Լեւոն Ալթունյանը ներկա էր Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսի հանդիսավոր բացմանը, որն անցնում է Ծաղկաձորում հոկտեմբերի 13-15-ը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել