• Latest news

Շաքարը կարող է քաղցկեղի ագրեսիվ տեսակի զարգացման պատճառ դառնալ

16 հոկտեմբերի, 2017  13:38

Մեծ քանակությամբ շաքարի գործածումը կարող է հանգեցնել չարորակ ուռուցքի ակտիվ աճի։ Նման եզրակացության են հանգել Ֆլամանդիայի բիոտեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները։

Մասնագետները իննամյա լայնածավալ հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում կարողացել են պարզել, որ նյութափոխանակության շեղման՝ Վարբուրգի էֆեկտի ու ուռուցքաբանական ակտիվության միջեւ կա կապ։ Ընդ որում, գիտնականները փորձերի ընթացքում օգտագործել են խմորիչ, որի բջիջները պարունակում են նույն սպիտակուցներն, ինչ քաղցկեղային ուռուցքները։

Նշվում է, որ ի տարբերություն առողջ բջիջների՝ քաղցկեղային բջիջները էներգիայի հիմնական մասը վերամշակում են գլյուկոզայի տրոհման հաշվին։ Այս երեւույթը գործարկում է քաղցկեղի զարգացման ու աճի անընդմեջ խթանման ցիկլը։

«Մենք խմորիչի օրինակի վրա դիտարկել ենք, որ ֆրուկտոզո-1․6- դիֆոսֆատի միջոցով ակտիվացել են այն  սպիտակուցները, որոնք խթանում են թե՛ խմորիչի, թե՛ չարորակ ուռուցքների բջիջների բազմացումը»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Յոհան Թեւելեյնը։

Գիտնականները կարծում են, որ հայտնաբերված կապը կօգնի  ուռուցքաբանական հիվանդների համար անհատական սննդակարգեր կազմելու հարցում։

Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել