• Latest news

Վիտամիններ ընդունելը կարո՞ղ է նպաստել մազերի աճին

17 հոկտեմբերի, 2017  10:46

Բազմաթիվ կանայք հանուն մազերի աճի ընդունում են վիտամինային կոմպլեքսներ ու մազերի խնամքի համար վիտամիններ պարունակող միջոցներ գնում։ Բայց մի՞թե այդ միջոցներն իրոք արդյունավետ են։

Շատ գիտնականների կարծիքով՝ իմաստ չունի ընդունել վիտամիններ, եթե մարդու մոտ լաբորատոր հետազոտության միջոցով որեւէ վիտամինի պակաս չեն ախտորոշել։ Ավելին՝ որոշ դեպքերում, եթե վիտամինների մակարդակը օրգանիզմում ի սկզբանե նորմալ է, սինթետիկ վիտամինների բարձր չափաբաժինների ընդունումը կարող է վնասակար ու վտանգավոր լինել։

Դյուկի համալսարանի բժշկական դպրոցի խորհրդական ու պրոֆեսոր բժշկուհի Զոյա Դիանե Դրելոսը հավաստիացնում է, որ չկան այնպիսի վիտամիններ, որոնք կարող են նպատակաուղղված կերպով բարելավել մազերի առողջությունն ու արագացնել դրանց աճը։

«Հենց մազերի աճը լավացնելու համար հատուկ վիտամիններ չկան։ Դրանց աճի արագությունը կախված է ընդհանուր օրգանիզմի առողջությունից ու հորմոնների մակարդակից»,- նշել է փորձագետը։

Մասնագետի խոսքով՝ կանանց մոտ մեկ երրորդը կյանքի տարբեր ժամանակահատվածում բախվել է անդրոգենների մակարդակի բարձրացման պատճառով մազաթափության խնդրին։ Ճաղատացումն ուժեղանում է սթրեսների ժամանակ ու սկսում է հստակ դրսեւորվել, երբ մարդը ծերանում է։ Բայց դա ռիսկի միակ գործոնը չէ։ Մազաթափության մյուս հնարավոր պատճառներից են զանազան աուտոիմունային, մաշկային հիվանդությունները, սիֆիլիսը ու նույնիսկ հղիությունը, ասում են մասնագետները։

Կանանց մազաթափության եւս մեկ կարեւոր գործոն է համարվում ժառանգականությունը։

Կաթիլների ու հաբերի տեսքով ընդունվող վիտամինային կոմպլեքսներն ունակ չեն վերակառառուցել մազի ֆոլիկուլները կամ էլ կարգավորել հորմոնների մակարդակները, դրա համար էլ մազերի աճը խթանելու համար վիտամիններ ընդունելն անիմաստ է։ Փորձագետի խոսքով՝ մազերի աճի խթանման համար արդյունավետ միջոցներ, այդ թվում դեղորայքային, գոյություն ունեն, բայց դրանք, ի տարբերություն սննդային հավելանյութերի, վաճառվում են միայն դեղատոմսերով ու կարող են նշանակվել միայն բժշկի կողմից, քանի որ դրանք կարող են լուրջ կողմնակի էֆեկտներ ունենալ ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել