• Latest news

Գիտնականները ավարտել են 22 000 տարբեր գենային կառուցվածքների ուսումնասիրության նախագիծը

17 հոկտեմբերի, 2017  23:48

Genotype-Tissue Expression հետազոտողների միջազգային կոնսորցիումի գիտնականները ներկայացրել են գենոմի նախագծի վերծանումը, որը ստացվել է գենային 22 000 տարբեր կառուցվածքների ուսումնասիրությունից հետո։ Nature ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ այս հետազոտության արդյունքները կարելի է կիրառել պոտենցիալ մահացու հիվանդությունների՝ այդ թվում քաղցկեղի դեմ պայքարող դեղորայք մշակելու համար։

Գիտնականները ավելի քան տասնհինգ տարի փորձել են վերծանել մարդու գենոմը։ Երկար ժամանակ ոչ մի մասնագետի չի հաջողվել այս գործում առաջխաղացման հասնել, բայց վերջերս նրանք այնուամենայնիվ կարողացել են հայտնաբերել գենոմի փոփոխությունների պատճառները ու մի մեթոդ, որը թույլ է տալիս ազդել դրա կառուցվածքային առանձնահատկությունների վրա։ Հետազոտողների խոսքով՝ այս հայտնագործությունը ծայրաստիճան կարեւոր է գիտության համար, քանի որ այն կարող է գիտնականներին տալ բանալի ՝ ցանկացած հիվանդություն բուժելու ու մարդու օրգանիզմում հյուսվածքների բոլոր 44 տեսակների վրա ներգործելու համար։

Հիմա գիտնականները կարողանում են ուսումնասիրել 22 000 գեներից բաղկացած վարիացիաները։ Դրանք բոլորը այս կամ այն ազդեցությունն են թողնում օրգանիզմում հիվանդությունների զարգացման վրա։ Նրանց հետազոտությունը, օրինակ, թույլ կտա անջատել քաղցկեղի բջիջները դեռ մինչեւ դրանց առաջացումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է