• Latest news

Ինչու՞ են տղամարդիկ ավելի հաճախ տառապում աուտիզմից

17 հոկտեմբերի, 2017  18:13

Գենետիկները գտել են այն բանի հնարավոր բացատրությունը, թե ինչու են տղամարդիկ ավելի հաճախ աուտիզմով տառապում։ Դա կարող է պայմանավորված լինել գեների շղթայով, որոնց աշխատանքը տարբերվում է կանանց եւ տղամարդկանց ուղեղներում, ասված է Molecular Psychiatry–ում հրապարակված հոդվածում։

«Աուտիզմի գլխավոր գաղտնիքներից մեկն այն է, որ հիվանդությունը խոցում է հիմնականում տղամարդկանց։ Մենք չէինք հասկանում, թե ինչով է դա պայմանավորված, եւ հիմա մեզ հաջողվել է ապացուցել, որ հիվանդության այդ առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես է հաճույքի կենտրոնն աշխատում նոր հմտություններ սովորելիս»,– ասել է ԱՄՆ Այովայի համալսարանի  մասնագետ Թեդ Աբելը։

Աուտիզմը նյարդային  համակարգի ամենատարածված խախտումներից է։ Սոցիալական հետազոտությունները, մարդահամարներն ու սոցհարցումներն ապացուցել էին, որ կանայք ավելի հազվադեպ են տառապում այդ հիվանդությունից։ Ըստ վերջին գնահատականների՝ յուրաքանչյուր աուտիկ կնոջը բաժին է հասնում 3-4 աուտիկ տղամարդ։

Աբելն ու նրա գործընկերները գտել են այդ ֆենոմենի հնարավոր բացատրություններից մեկը՝ հետեւելով մկների վարքին, որոնց մոտ վնասված է եղել ենթադրաբար աուտիզմի զարգացման հետ կապված գեներից մեկը։

Այս դիտարկումները գիտնականներին օգնել են գտնել գենը եւ դրանով պայմանավորված աուտիկ վարքի անսովոր դրսեւորումները։ Դրանք առկա են եղել միայն արուների մոտ եւ գրեթե իսպառ բացակայել են էգերի մոտ։

Աբելի խոսքով՝ երբ իր թիմը հեռացրել է ERK1 սպիտակուցի ակտիվությունը կառավարող գենը, կրծողների վարքը կտրուկ փոխվել է։ Արուները դադարել են հաճույք ստանալ իրենց տեսակի հետ շփումից եւ այլ հաճելի զգացողություններից։ Սակայն էգերի մոտ ԴՆԹ–ի այդ նույն հատվածի հեռացումը գրեթե ոչ մի կերպ չի ազդել էգերի վարքի վրա։

«Ուսուցման ամրապնդման խնդիրները կարող են բացատրել, թե ինչու աուտիստները գրեթե երբեք չեն շփվում շրջապատի հետ։ Դա պարզապես նրանց անհետաքրքիր է եւ տհաճ։ Նման եզրակացությունները կարող են բացատրել նաեւ այն, թե ինչու աուտիստները նեղ եւ սպեցիֆիկ հետաքրքրությունների շրջանակ ունեն եւ շատ վատ են սովորում նոր լեզուներն ու առհասարակ դպրոցում»,– ասել է գենետիկը։

Դեռեւս հասկանալի չէ, թե կոնկրետ ինչպես է տարբերվում  կանանց եւ տղամարդկանց մոտ ERK1–ի եւ դրա հետ կապված ԴՆԹ–ում գենի աշխատանքը, սակայն գիտնականները ենթադրում են, որ այդ տարբերությունները նրանք կկարողանան բացահայտել արդեն մոտ ժամանակներս։ Աբդելն ու իր թիմը հույս ունեն, որ դա ցույց կտա, թե ինչպես է առաջանում աուտիզմը, եւ ինչպես կարելի է դրա դեմ պայքարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել