• Latest news

«Քանի՞ տարվա կյանք է ինձ մնացել»․ միտոխոնդրիալ ԴՆԹ-ն կանխատեսում է մահվան տարին

18 հոկտեմբերի, 2017  11:42

Միտոխոնդրիաներում պահպանվող տեղեկատվությունը նոր բիոմարկեր է, որն ունակ է ճշգրտորեն կանխատեսել սրտի աշխատանքի կանգառից հանկարծամահության հավանականությունը դրանից տասը տարի առաջ կամ նույնիսկ ավելի շուտ։ Նման եզրակացության են հանգել Ջոն Հոփկինսի համալսարանի հետազոտողները։ Գիտնականները ենթադրում են, որ այդ տեղեկության հիման վրա թեստն ապագայում թույլ կտա ոչ միայն կանխատեսել հնարավոր հանկարծամահությունը, այլեւ օգնել կանխել այն՝ օրինակ նախապես սկսել բուժումը ստատիններով՝ խոլեստերինի մակարդակի նվազեցման համար կամ էլ այլ դեղամիջոցներ կիրառել՝ սրտանոթային համակարգի աշխատանքի կոռեկցիայի համար։

Այս թեմային էին նվիրված երկու հետազոտություններ՝ առաջինը հրապարակվել է JAMA Cardiology-ում, իսկ երկրորդը՝ European Heart Journal ամսագրում։ Այդ հետազոտություններում ցույց է տրվել, որ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի պատճենների թիվը կանխատեսում է սրտի աշխատանքի անսպասելի կանգառի հավանականությունը։ Գիտնականները պարզել են, որ որքան քիչ է պատճենների թիվը, այդքան բարձր է այդ պատճառով մահվան հավանականությունը։

«Մենք կարծում ենք, որ միտոխոնդրիալ ԴՆԹ պատճենների թիվը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների նոր մարկեր է, ի լրումն արդեն հայտնի պրեդիկտորների, օրինակ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակի, խոլեստերինի ընդհանուր մակարդակի ու զարկերակային ճնշման»,- պատմել է Դեն Արքինգը, ՄակՔյուսիկ Նաթանի բժշկական գենետիկայի ինստիտուտից, որը Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆիլային մասնաճյուղերից է։

Արքինգը ու նրա թիմը հավաքել են 21870 հիվանդների գենետիկ տվյալները։ Չափել են միտոխոնդրիալ պատճենների քանակը ու համեմատել միջուկային ԴՆԹ-ի քանակի հետ։ Այդ չափումները հավելվել են սրտաբանական հաշվիչի մեջ, որը հաշվի է առնում խոլեստերինի ընդհանուր քանակը, զարկերակային ճնշումը, ընտանեկան անամնեզը, ծխելու տարիները, քաշն ու մյուս գործոնները և կանխատեսում հիվանդի կյանքին սպառնացող սրտանոթային հիվանդությունների առաջացման 10-ամյա հավանականությունը։

Նոր չափանիշի ներդրումը բարելավել է հաշվիչի կանխատեսական ճշգրտությունը։ Հետազոտության արդյունքում Արքինգը հստակ կանխատեսել է, որ վեց մարդ, որոնք ստանդարտ հաշվարկներով ռիսկի խումբ չէին մտնում, կյանքի համար վտանգավոր սրտի նոպա են ունենալու։ Իսկ 139 մարդ, որոնք ըստ հաշվիչի՝ կանխարգելիչ բուժման՝ այդ թվում ստատինների կարիք ունեին, իրականում դրա կարիքը չունեն։

Երկրորդ հետազոտությունը, որն իրականացրել էր գիտնականների նույն խումբը, հաստատել է առաջին եզրակացությունները՝ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի պատճենների թիվը  կանխատեսման համար հոյակապ չափորոշիչ է ՝ սրտի աշխատանքի կանգառից հանկարծամահության ռիսկը գնահատելու համար։ Երկրորդ փորձի ժամանակ Արքինգն ու նրա թիմը չափել են միտոխոնդրիալ ԴՆԹ պատճենների թիվը 11 093 հիվանդների մոտ, որոնք ավելի քան 20 տարի սրտաբանների հսկողության տակ էին։ Նրանք հայտնաբերել են, որ 20 տարվա ընթացքում 361 մարդ է մահացել սրտի աշխատանքի անսպասելի կանգառի պատճառով։ Ռիսկի մյուս գործոնների հետ հարաբերակցությունը ստուգելուց հետո հետազոտողները որոշել են, որ միտոխոնդրիալ ԴՆԹ –ի համեմատաբար ցածր քանակի պատճեններ ունեցող մասնակիցները սրտի կանգառի հետեւանքով հանկարծամահության ավելի մեծ ռիսկի են ենթարկվում։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է