• Latest news

Հայաստանում կանայք տղամարդկանցից 36 տոկոսով ցածր աշխատավարձ են ստանում․ զեկույց

17 հոկտեմբերի, 2017  21:41

Հայաստանում կանանց աշխատավարձերը միջինը 36 տոկոսով ցածր են տղամարդկանց աշխատավարձերից, այս մասին է վկայում Worlds Apart: Reproductive health and rights in an age of inequality զեկույցը։ Հայ լրագրողներին այս զեկույցը ներկայացրել է ՄԱԿ ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը։

Ըստ զեկույցի, Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում աշխատավարձերի գենդերային անհավասարության հարցում ամենալավ իրավիճակը Սլովենիայում է, իսկ ամենավատը՝ Թուրքիայում։

Իսկ միջինը, ըստ զեկույցի, աշխարհում կանայք 23 տոկոսով քիչ են վաստակում, քան տղամարդիկ։ Աշխարհի երկրների մեծ մասում, եթե կինն ու տղամարդը անում են նույն աշխատանքը, կնոջն ավելի քիչ են վճարում, քան տղամարդուն։ Բացի դրանից, կանայք տղամարդկանցից հաճախ են զբաղվում այնպիսի աշխատանքով, որը հատուկ որակավորումներ չի պահանջում, նաեւ նրանք ավելի քիչ ժամանակ են հատկացնում վճարվող աշխատանքին ու ավելի շատ ժամանակ՝ չվճարվող տնային գործերին։

Գարիկ Հայրապետյանի կարծիքով՝ աշխատավարձերի գենդերային անհավասարությունը կարող է լինել Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառներից մեկը՝ որոշ ընտանիքներ նախընտրում են տղա ունենալ, քան աղջիկ, քանի որ նրանց թվում է, թե տղաները ինքնադրսեւորման ավելի շատ հնարավորություններ ունեն, քան աղջիկները։

Նշենք, որ “Worlds Apart: Reproductive health and rights in an age of inequality” զեկույցը նվիրված է երկրի տնտեսության վրա գենդերային անհավասարության ու վերարտադրողական առողջության անմատչելիության ազդեցության մեխանիզմերի ընկալմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել