• Latest news

«Խոզի գրիպը» դեռ Հայաստան չի հասել. ՀՀ ԱՆ

17 հոկտեմբերի, 2017  19:18

ԱՀԿ-ի կանխատեսումներով այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։ Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառում: Այս մասին ասվել է Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երեւանում կազմակերպված գրիպի տարեկան աշխատաժողովի ժամանակ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Աշխատաժողովին մասնակցել են Երեւանի եւ մարզերի համաճարակաբաններ, վարակաբաններ, առողջության եւ սոցիալական ապահովության վարչությունների ներկայացուցիչներ:

Առաջին անգամ տարեկան աշխատաժողովին մասնակցել են նաեւ անասնաբույժներ: Նրանց մասնակցության անհրաժեշտությունը բխել է զոոնոզ գրիպի արդիականությունից, քանի որ ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ հարավ-ասիական երկրներում ներկայումս այն գերակա խնդիր է։ Այն արձանագրվում է թե՛ թռչունների, թե՛ մարդկանց շրջանում։

Ներկայացվել են զեկույցներ ինչպես հանրապետությունում 2016-2017թթ. գրիպի սեզոնի իրավիճակի, այնպես էլ` միջազգային նորությունների հիման վրա 2017-2018թթ. գրիպի սեզոնի նախապատրաստական եւ իրականացվելիք աշխատանքների մասին:

Գրիպի 2016-2017 թվականների սեզոնի ընթացքում իրականացված աշխատանքները քննարկելիս վերհանվել են նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրները եւ հիմնահարցերը։ Նախանշվել են հնարավոր լուծումներ՝ 2017-2018 թվականների գրիպի սեզոնի ժամանակ դրանցից խուսափելու համար:

Քննարկվել են նաեւ գրիպի դետքային համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր:

Ներկայացվել է արդեն իսկ գործող գրիպի համաճարակաբանական եւ լաբորատոր հսկողության էլեկտրոնային բազան, որի հիման վրա, որպես գլոբալ ձեռքբերում, տրամադրվել է գրիպի շաբաթական տեղեկագիրը: Այն հետագայում թույլ կտա «իրական ժամանակում» հիվանդացության շեմերի, հիվանդացության ծանրության եւ ակտիվության համաճարակաբանական համապատասխան վերլուծություններ իրականացնել:

Զեկույցներ են ներկայացվել նաեւ անասնաբուժական ոլորտի մասնագետների կողմից՝ կենդանիների, մասնավորապես՝ թռչունների շրջանում իրականացվող անասնահամաճարակաբանական հսկողության վերաբերյալ:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է