• Latest news

Խորհրդավոր հիվանդությունն այլանդակել է Հնդկաստանում բնակվող 17-ամյա աղջկա դեմքը (ֆոտո)

18 հոկտեմբերի, 2017  19:54

Հնդկաստանում բնակվող 17-ամյա Սուման Քումարին մեկուսացել է աշխարհից իր խորհրդավոր հիվանդության պատճառով, որն այլանդակել է նրա դեմքն ու հանգեցրել ծնոտի ու այտերի ուժեղ այտուցների։

Հիվանդությունը, որը բժիշկները դեռ չեն կարողացել ախտորոշել, փչացնում է ոչ միայն աղջկա արտաքինը, այլեւ նրա կյանքի որակը. դեմքի այտուցների պատճառով Սումանը դժվարանում է ծամել ուտելիքը, փոխվել է նրա ձայնը, վատացել տեսողությունը։

Սումանը լրիվ առողջ է ծնվել, բայց մեծանալուն զուգահեռ՝ նրա դեմքին փոքր այտուցներ են առաջացել։ Այդ խանգարումն սկսել է դանդաղորեն զարգանալ, չնայած նրան բուժելու բժիշկները փորձերին։ Բժիշկներն աղջկա դեմքի հյուսվածքներից անալիզներ են վերցրել, բայց այդպես էլ չեն կարողացել նրա մոտ ախտորոշել գիտությանը հայտնի հիվանդություններից որեւէ մեկը։ Միանշանակ է, որ դա չարորակ նորագոյացություն չէ։ Պլաստիկ վիրաբույժներից մեկը, որը մասնագիտանում է դիմածնոտային վիրահատությունների վրա, համաձայնել է օգնել, սակայն բուժումն ու ուղեւորությունը թանկ են, իսկ այդքան գումար Սումանի ընտանիքը չունի։

Աղջկան դպրոցում անընդհատ ծաղրում էին, ինչի պատճառով նա հեռացել է դպրոցից, սակայն հասակակիցները դաժանաբար շարունակում են ծաղրել նրան փողոցում՝ հավաքվելով նույնիսկ նրա տան դիմաց։ Հիմա Սումանի հուսահատված մայրն ուզում է, որ դուստրը պլաստիկ վիրահատության ենթարկվի, որպեսզի ապագայում գոնե կարողանա ամուսնանալ։

«Ես ատում եմ իմ արտացոլանքը հայելու մեջ, ու գիտեմ, որ շրջապատի մոտ էլ եմ զզվանք առաջացնում,- ասում է Սումանը,- Ես հասկանում եմ, որ չեմ կարող գեղեցիկ հարսնացու դառնալ ու ամուսնանալ, քանի որ ոչ ոք չի ցանկանա ինձ հետ կապել իր ճակատագիրը։ Այսօր տղամարդկանց միայն գրավիչ աղջիկներ են պետք։ Ոչ ոք ինձ հետ չի ամուսնանա։ Երբեմն ես այնքան ուժեղ եմ տխրում, որ ապրել չեմ ուզում, բայց ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Հավանաբար սա է իմ ճակատագիրը։ Ես երազում եմ ընդամենը պլաստիկ վիրահատության մասին, բայց մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել