• Latest news

Բրիտանուհին կրծքի քաղցկեղի հանդեպ հաղթանակը տոնելուց հետո մահացել է ալկոհոլային թունավորումից

18 հոկտեմբերի, 2017  21:13

Մեծ Բրիտանիայում կինը որոշել է տոնել կրծքի քաղցկեղի դեմ հաջող բուժման ավարտն ու մահացել չափից մեծ քանակությամբ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով։

54-ամյա թերապեւտ Վալերի Ջոնսը, որն անցած տարվա գարնանն իմացել էր, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի, վիրահատության էր ենթարկվել ու ճառագայթային թերապիայի կուրս անցել ։ Դրանից հետո նա ամուսնու հետ ուղեւորվել էր հանգստանալու Հունաստան՝ Սանտորինի կղզի, որպեսզի տոնի հաջող բուժումը։ Արձակուրդի երկրորդ օրը Վալերին գինի է խմել նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին ։

Երեկոյան նա ամուսնու հետ միասին եւս մեկ բաժակ գինի է խմել, որից հետո գնացել է հարսանեկան հավաքույթի իր նոր ընկերների հետ։ Ամուսինը՝ Ջոնսը, պառկել է քնելու՝ կնոջը մաղթելով հաճելի ժամանց։ Գիշերվա ժամը մոտ երկուսին նա արթնացել է ուժեղ թրխկոցից ու տեսել, որ  Վալերին անգիտակից վիճակում ընկել է զուգարանի մոտ։ Վալերին ոչնչին չէր արձագանքում, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել են կնոջ մահը։

Բժիշկները արձանագրել են մահ թոքերի այտուցից։ Սակայն Մեծ Բրիտանիայում կատարված դիահերձումը պարզել է, որ մահվան պատճառը ալկոհոլային թունավորումն էր՝Վալերիի արյան մեջ ալկոհոլի քանակը 4․5 անգամ գերազանցում էր թույլատրելի առավելագույն սահմանը, ինչն էլ մահվան պատճառ էր դարձել։ Զոհվածի հարազատները տարակուսանքի մեջ են։ Նրանք դատարանին հայտնել են, որ Վալերին երբեք չի չարաշահել ոգելից խմիչքը, ավելին՝ միշտ ակտիվ կենսակերպ է վարել, ձիասպորտով զբաղվել, գրում է Daily Mail-ը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել